• Latest news

Գիտնականները մինի աչքեր են աճեցրել փորձանոթում

20 նոյեմբերի, 2022  20:19

«Փորձանոթում աճեցրած աչքերը» գիտական ֆանտաստիկա կարող է թվալ, բայց, կարծես թե, գիտնականներին իսկապես հաջողվել է բեկում մտցնել կուրության բուժման ոլորտում: Ենթադրվում է, որ աշխարհում առաջին արհեստական ցանցաթաղանթները կօգնեն կուրության հիմնական ձեւի դեմ պայքարում, գրում է Daily Mail-ը։

Հետազոտության ընթացքում Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները մաշկի բջիջներ են վերցրել Աշերի համախտանիշով երիտասարդ պացիենտներից, որոնք տառապում են հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ: Այն բանից հետո, երբ նրանց վերածրագրավորել են, որպեսզի ստեղծեն ցողունային բջիջներ, որոնք կարող են փոխարինել մարդու օրգանիզմում ցանկացած բջջի:

Այնուհետեւ հետազոտողները լաբորատորիայում մոդելավորել են մոր արգանդում երեխաների 9 ամսվա ընթացքում նկատված գործընթացները: Արդյունքում նրանց հաջողվել է ստիպել յոթ տեսակի բջիջների ձեւավորել նախշ՝ փաստացի դառնալով մինի ցանցաթաղանթ. ըստ էության, գիտնականները վերստեղծել են ակնագնդի շուրջ բարակ շերտ, որն ունակ է որսալ լույսը:

Գիտնականները վերջապես կարողացել են տեսնել, թե ինչ է տեղի ունենում Աշերի համախտանիշի դեպքում՝ գենետիկ հիվանդություն, որն առաջացնում է կուրություն եւ խլություն: Պարզվել է, որ այս գործընթացում կարեւոր դեր են խաղում Մյուլերի բջիջները, որոնք անցնում են ցանցաթաղանթով եւ էներգիա են հաղորդում աչքերին։

Գիտնականները կարծում են, որ այս հետազոտությունը եւս մեկ ապացույց է, որ Մյուլերի բջիջները կարեւոր դեր են խաղում ցանցաթաղանթի բոլոր տեսակի դեգեներացիաների մեջ: Ենթադրաբար, դա պայմանավորված է դրանց վնասվածությամբ՝ արդյունքում դրանք կորցնում են ցանցաթաղանթի լույսազգայուն բջիջներին պատշաճ կերպով աջակցելու իրենց ունակությունը:

Կալիֆոռնիայի համալսարանի Երեխաների առողջության ինստիտուտի զարգացման կենսաբանության եւ գենետիկայի պրոֆեսոր Ջեյն Սոուդենի կարծիքով՝ լաբորատորիայում «մինի աչքերի» աճեցումը իսկապես առաջընթաց է ոլորտում: Գիտնականը վստահ է, որ առաջիկա 10 տարում դա կվերացնի ժառանգական կուրությունը:

Աշերի համախտանիշը գենետիկ հիվանդություն է, որի դեպքում երեխաները խուլ են ծնվում եւ աստիճանաբար կորցնում են տեսողությունը: Այս հիվանդությունն է խուլ-կուրության դեպքերի կեսի պատճառը։ Ներկայումս չկա որեւէ բուժում, որը կարող է կանխել կամ դանդաղեցնել Աշերի համախտանիշի զարգացումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել