• Latest news

Փոքրիկների երեւակայությունն ավելի շուտ է ի հայտ գալիս, քան ընդունված էր կարծել. հետազոտություն

23 նոյեմբերի, 2022  13:37

14 ամսական փոքրիկներն արդեն կարող են ինքնուրույն մտածել իրադարձությունների զարգացման մի քանի այլընտրանքների մասին, հայտնաբերել են Կենտրոնական-Եվրոպական համալսարանի գիտնականները։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է Philosophical Transactions of the Royal Society B ամսագրում։

Փորձի ժամանակ 10 եւ 12 ամսական փոքրիկներին ցույց են տվել վիդեոանիմացիա, որտեղ երեք տարբեր առարկաներ (տիկնիկ, խաղալիք փղիկ եւ գնդակ) շարժվել են երկու էկրաններին։ Բոլոր առարկաների վերին մասը նույն տեսքն է ունեցել։ Երբ առարկան հայտնվել է էկրաններից մեկին, այն երեւացել է ամբողջությամբ, երկրորդում վերին մասը համատեղվել է միայն մեկ տարբերակի հետ, օրինակ՝ փղի, մյուսներում՝ երկուսի հետ։

Երբ երեխաները դիտել են անիմացիան, գիտնականներն ամրագրել են նրանց բիբերի տրամագիծը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ 14 ամսական փոքրիկների բիբերն ավելի շատ են լայնացել, երբ նրանք նայել են այն տեսարանը, որը ենթադրում է մի քանի  տարբերակներ։ Գիտնականների խոսքով՝ բիբերի մեծացումը վկայում է ուժեղացված մտավոր պրոցեսի եւ երեւակայության մասին. երեխան այդ պահին մտածում է իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր տարբերակների մասին։

Երեւակայելու եւ մի քանի հնարավոր սցենարները համեմատելու ունակությունը չափազանց կարեւոր դեր է խաղում մարդու կյանքում։ Այս արդյունքները ցույց են տալիս, որ երեւակայության եւ այլընտրանքային հնարավորությունների մասին մտածելու ունակության հիմքը դրվում է շատ վաղ, մինչեւ երեխաների՝ խոսքը յուրացնելու պահը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել