• Latest news

Բարձր ճնշումը կապված է տագնապայնության եւ հուզական անկայունության հետ

23 նոյեմբերի, 2022  15:12

Բարձր ճնշումը կապված է նեյրոտիզմի բարձր ռիսկի հետ, որին բնորոշ են տագնապայնությունը եւ հուզական անկայունությունը։

Բրիտանացի գիտնականներն օգտագործել են մենդելյան ռանդոմիզացիա կոչվող մեթոդը, որը որոշակի ֆունկցիա կատարող գեների տարբերակների քանակական գնահատականն է՝ պատճառային էֆեկտի ուսումնասիրման համար։ Այլ խոսքով՝ դա տարբեր ընտրանքներում հիպոթեզի ստուգման միջոց է։ Աշխատանքը հրապարակվել է General Psychiatry ամսագրում։

Հետազոտողներն օգտագործել են տվյալների 8 խոշոր մասշտաբի հավաքածուներ, որոնք պարունակել են մարդկային գենոմի ԴՆԹ։ Վերլուծության ընթացքում նրանք հայտնաբերել են կապ ճնշման եւ մարդկանց հոգեբանական վիճակի միջեւ։ Զարկերակային բարձր ճնշումն, օրինակ, զգալի ազդեցություն է գործել նեյրոտիզմի վրա, բայց ոչ անհանգստության, դեպրեսիվ ախտանշանների կամ սուբյեկտիվ բարեկեցության, ինչպես ընդունված էր կարծել մինչ այժմ։

Նեյրոտիզմի բարձր մակարդակը բնորոշվում է գրգռվողականությամբ եւ մարդու՝ կատարվող իրադարձությունների ընկալունակությամբ։ Վարքածի այս գիծը դրսեւորվում է գլխացավի, քնի խանգարման, տրամադրության փոփոխականության եւ ներքին անհանգստության բողոքներով։

Գիտնականների խոսքով՝ իրենց հետազոտության արդյունքներն ընդգծում են ճնշումը վերահսկելու կարեւորությունը։ Դա կօգնի իջեցնել նեյրոտիզմի մակարդակը, ինչպես նաեւ տրամադրության խանգարումների եւ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել