• Latest news

Կորոնավիրուսը կարող է ուղեղի կառուցվածքի երկարատեւ փոփոխություններ առաջացնել

23 նոյեմբերի, 2022  23:29

Կորոնավիրուսով վարակվելն առաջ է բերում ուղեղի ճակատային ծալքերի եւ միջանկյալ ուղեղի աջ հատվածի երկարատեւ փոփոխություններ, պարզել են ամերիկյան գիտնականները։ Այդ անոմալիաները պացիենտների մոտ պահպանվել են ապաքինումից անգամ կես տարի հետո, երկուշաբթի տեղեկացրել է Հյուսիսային Ամերիկայի Ռադիոլոգիական ընկերության (RSNA) մամուլի ծառայությունը։

Որոշ դեպքերում կորոնավիրուսային վարակն առաջ է բերում ուղեղի աշխատանքի խանգարումներ՝ տենդ, հիշողության ժամանակավոր վատացում եւ մտավոր ունակությունների նվազում։ Գիտնականները բացահայտել են ուղեղի կառուցվածքի փոփոխությունների մինչ այժմ անհայտ տեսակ, որոնք հաճախ պացիենտների մոտ ի հայտ են գալիս թեթեւ կամ ծանր ձեւի COVID-19-ից հետո։ Դրա համար նրանք ուսումնասիրել են այն տվյալները, որոնք հավաքվել են SARS-CoV-2-ով 46 վարակվածների եւ 30 առողջ կամավորների SWI-տոմոգրաֆիայի օգնությամբ։ Փորձարկվողները վարակված են եղել դիտարկումներից կես տարի առաջ։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ COVID-19-ով վարակվելը փոխել է ուղեղի մի քանի շրջանների՝ ճակատային ծալքերի, դրանց հետ կապված սպիտակ նյութի, ինչպես նաեւ միջանկյալ ուղեղի աջ մասի մագնիսային ընկալունակությունը եւ կառուցվածքը։ Ճակատային ծալքերի եւ սպիտակ նյութի աշխատանքի խանգարումները կապված են եղել անքնության առաջացման եւ վարքի այլ խախտումների հետ, իսկ միջանկյալ ուղեղի աշխատանքի փոփոխությունները հանգեցրել են հորմոնալ խախտումների։

Առայժմ գիտնականները չեն կարող ասել, թե որքան երկար կպահպանվեն այդ փոփոխությունները, եւ արդյոք դրանք հետքովիդային համախտանիշի առաջացման պատճառ են։ Հետագա դիտարկումները, կարծում են հետազոտողները, կօգնեն ստանալ այս հարցերի պատասխանները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է