• Latest news

2020թ. կորոնավիրուսից մահացած յուրաքանչյուր ռուսաստանցի կարող էր ապրել եւս 14 տարի

24 նոյեմբերի, 2022  23:04

2020թ. կորոնավիրուսից մահացած յուրաքանչյուր ռուսաստանցի կարող էր ապրել եւս 14 տարի։ Այսպիսին են Կիրառական համակարգերի եւ վերլուծության միջազգային ինստիտուտի հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են PLOS ONE ամսագրում։

Հետազոտողներն օգտագործել են «ավելորդ մահացության» հայեցակարգը, որը դիտարկում է մահերի փաստացի թվի եւ մահերի այն թվի միջեւ տարբերությունը, որն սպասվում էր առանց համավարակի։ Գիտնականները հաշվի են առել ոչ միայն կորոնավիրուսից մահերը, այլեւ այն մահերը, որոնք պայմանավորված են եղել կարանտինով, օրինակ՝ վիրահատության հետաձգմամբ։

Թիմն օգտագործել է Ռուսաստանի պետական վիճակագրության դաշնային ծառայության վերջին տվյալները։ Հետազոտողների գնահատմամբ՝ 2020 եւ 2021թթ. համավարակը խլել է ավելի քան մեկ միլիոն մարդու կյանք Ռուսաստանում։

Հետազոտության մեջ է մտցվել նաեւ նոր ցուցանիշ, որը կոչվում է մահացածների կյանքի միջին սպասվող տեւողություն։ Նրանք հայտնաբերել են, որ Ռուսաստանում 2020թ. համավարակի պատճառով մահացած մարդը կարող էր ապրել միջինը եւս 14 տարի։

Գիտնականները համոզված են, որ իրենց աշխատանքը կօգնի մշակել համավարակի հետեւանքների մեղմման ռազմավարություններ, ինչպես նաեւ ավելի հստակ պակերացում կազմել համավարակների մասին ապագայում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել