• Latest news

Գիտնականներն անսպասելի կապ են հայտնաբերել դիաբետի եւ փողոցային լուսավորության միջեւ

28 նոյեմբերի, 2022  13:54

Ինտենսիվ փողոցային լուսավորությունը խախտում է ցիրկադային ռիթմերի համակարգը եւ կարող է լինել դիաբետի առաջացման գործոն։ Այսպիսին են  Շանհայի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները, նրանց հոդվածը հրապարակվել է Diabetologia ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 98 հազար մեծահասակ (միջին տարիքը՝ 42,7), որոնց հետեւել են 162 հետազոտական կենտրոններում։ Փողոցային լուսավորության ինտենսիվությունը գնահատվել է արբանյակային լուսանկարներով։

Հեղինակները հայտնաբերել են, որ գիշերային փողոցային լուսավորության ներգործության բարձր մակարդակները կապված են եղել գլիկոհեմոգլոբինի եւ դիաբետի տարածվածության ավելի բարձր մակարդակների հետ։ Գիտնականներն այս էֆեկտը համեմատել են ցիրկադային ռիթմերի խախտման հետ։

Ուսումնասիրության ժամանակ գիտնականները հաշվի են առել հետազոտության մասնակիցների տարիքը, սեռը, կրթությունը, եկամուտը, ֆիզիկական ակտիվությունը, դիաբետի պատմությունն ընտանիքում, մարմնի զանգվածի ինդեքսը, ինչպես նաեւ ծխելու հետ կապված վիճակն ու ալկոհոլի օգտագործման մակարդակը։

Շնորհիվ այս գործոնի հայտնաբերման՝ գիտնականները հույս ունեն հետագայում հասնել խոշոր քաղաքների բնակիչների շրջանում այդ հիվանդության առաջացման վտանգի նվազեցման։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել