• Latest news

2023–ից Հայաստանում կներդրվի պետպատվերով բուժծառայությունների հերթագրման մեկ միասնական էլեկտրոնային համակարգ

28 նոյեմբերի, 2022  20:30

2023 թվականից Հայաստանում կներդրվի պետպատվերով մատուցվող բուժծառայությունների հերթագրման մեկ միասնական էլեկտրոնային համակարգ, որը հերթերի գոյացման գործընթացը կդարձնի թափանցիկ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով այն հարցին, որ մարդիկ պետպատվերով ԿՏ հետազոտման հերթին սպասում են 6 ամիս, իսկ երբ հերթը հասնում է, պարզվում է, որ պետպատվերի գումարը վերջացել է։

«Այդ համակարգը հնարավորություն կտա տեսնել, թե ինչպես և որ կենտրոններում են գոյանում հերթերը, որպեսզի հնարավոր չլինի հերթագրված մարդկանց չսպասարկելով՝ կողքից մարդկանց ընդգրկել հետազոտությունների համար։ Եվ հնարավոր չլինի փոփոխել ու ուղղումներ անել։ Մենք այս տարի լուրջ տեխնիկական աշխատանք ենք կատարել, որպեսզի 2023 թվականից կարողանանք այդ համակարգը գործարկել», – ասաց նա։

Նախարարը հավելեց, որ հերթագրումն ընդունված պրակտիկա է բժշկության մեջ, ուղղակի պետք է տարբերակել անհետաձգելի բժշկական օգնությունը պլանային բուժօգնությունից։ Որքան էլ երկրում ընդլայնվեն բուժծառայությունների մատուցման հնարավորությունները, միևնույն է պացիենտները սպասարկվելու են ըստ առաջնահերթության։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է