• Latest news

Անահիտ Ավանեսյանը՝ Այրվածքաբանության կենտրոնը փակելու մասին

28 նոյեմբերի, 2022  21:25

Մենք որևէ կենտրոն չենք փակում, մենք վարում ենք ծառայությունների բարելավման քաղաքականություն։ Մեր նպատակը թե՛ բուժանձնակազմի, թե՛ պացիենտների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելն է։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով այն հարցին, թե «ճի՞շտ է համարում Այրվածքաբանության ազգային կենտրոնը փակելը, երբ մենք պատերազմող երկիր ենք և այն միակն է հանրապետությունում»։

«Արդյոք Այրվածքաբանության կենտրոնի պայմանները և մատուցվող ծառայությունների որակը մաքսիմալ ցանկալի՞ն Են։ Ո՛չ։ Քաղաքացիներին մենք պետք է շատ ավելի լավ պայմաններում մատուցենք այս ծառայությունները։ Բժշկագիտության զարգացումը մեզ թելադրում է մոնոպրոֆիլ ծառայությունները հնարավորինս կենտրոնացնել, և ծախսարդյունավետության ճիշտ բաշխվածության պարագայում ավելի լավ արդյունքներ ունենալ», – ասաց նա։

Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց, որ Այրվածքաբանության կենտրոնը պետք է ունենա վերջին սարքավորումներով հագեցած վերակենդանացման ծառայություն, ինչպես նաև այնտեղ պետք է ընդգրկվեն տարբեր մասնագետներ, քանի որ այրվածքներն ազդում են բոլոր օրգան համակարգերի վրա։ «Մենք փորձում ենք այս բոլոր համալիր ծառայություններով շրջապատել պացիենտին, և տալ նրան ամբողջական ծառայություն», – ասաց նախարարը։

Նշենք, որ Այրվածքաբանության կենտրոնը առաջարկվում է տեղակայել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի տարածքում, իսկ կենտրոնի շենքը տրամադրել ՊԱԳ–ին։ Կենտրոնի աշխատակիցները մտավախություն ունեն, որ այդ փոփոխության արդյունքում նրանք կզրկվեն աշխատանքից։

Պատասխանելով այն հարցին, թե կստանա՞ն արդյոք աշխատանքից զրկվող աշխատակիցները պատշաճ փոխհատուցում, Անահիտ Ավանեսյանը նշեց. «Ով իր մասնագիտական որակներով համապատասխանում է իր պաշտոնի անձնագրին, կշարունակի իր աշխատանքը։ Իսկ ով չի համապատասխանում, կազատվի օրենքով սահմանված կարգով, նախապես ծանուցումով, վերջնահաշվարկով»։

Պատասխանելով այն հարցին, թե ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի «գրեթե բռնի» միավորումից ի՛նչ շահեցին պացիենտները, և բուժաշխատողները, Անահիտ Ավանեսյանը նշեց, որ «բռնի» ձևակերպման հետ համաձայն չէ, բայց բարեփոխումները երբեմն ցավոտ են լինում։

Նա հավելեց, որ այդ երկու ծառայություններն առանձին պահելն ավելի ծախսատար էր, դրանց միավորումը բարձրացրել է ծառայությունների հասանելիությունը պացիենտների համար, ինչպես նաև զերծ է պահում թիրախավորումից ՁԻԱՀ–ով պացինտներին։ Արդյունքում, ըստ նախարարի, գրանցվել է ՁԻԱՀ–ով պացիենտների հայտնաբերելիության աճ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ