• Latest news

COVID-19-ի դեմ պատվաստումն արդյունավետորեն պաշտպանում է երեխաների մահից․ հետազոտություն

1 դեկտեմբերի, 2022  23:17

COVID-19-ի դեմ պատվաստումը երեխաներին եւ դեռահասներին արդյունավետորեն պաշտպանում է մահից՝ անկախ վիրուսի գերակշռող տարբերակից։ Արգենտինայի առողջապահության նախարարության հետազոտությունը հրապարակվել է The BMJ-ում։

Հետազոտողները գնահատել են COVID-19-ի դեմ երկու mRNA պատվաստանյութերի (Moderna եւ Pfizer-BioNTech) եւ Sinopharm ակտիվացված պատվաստանյութի արդյունավետությունը՝ վարակների եւ մահվան հետ կապված: Նրանց եզրակացությունները հիմնվել են Արգենտինայից 844 460 երեխաների եւ դեռահասների (3 - 17 տարեկան) տվյալների վրա:

Արդյունքները ցույց են տվել, որ COVID-19 վարակի դեմ պատվաստանյութի գնահատված արդյունավետությունը «դելտայի» ժամանակահատվածում երեխաների մոտ եղել է 61 տոկոս, դեռահասների մոտ՝ 67 տոկոս եւ համապատասխանաբար 16 տոկոս ու 26 տոկոս «օմիկրոնի» ժամանակահատվածում:

Չնայած այն հանգամանքին, որ վարակից պաշտպանվելու արդյունավետությունը նվազել է, պատվաստանյութերը դեռեւս պաշտպանում են երեխաներին կորոնավիրուսի հետեւանքով մահից։ Նույնիսկ «օմիկրոնի» տարածման ժամանակահատվածում մահից պաշտպանությունը երեխաների մոտ կազմել է 67 տոկոս, իսկ դեռահասների մոտ՝ 98 տոկոս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել