• Latest news

Կանեփի ցավազրկող էֆեկտը պայմանավորված է ինքնաներշնչանքո՞վ

5 դեկտեմբերի, 2022  21:13

Ցավից տառապանքները մեղմելն ամենատարածված պատճառն է այն դեպքերում, երբ բժիշկները կանեփ (մարիխուանա) են նշանակում պացիենտներին (այնտեղ, որտեղ դա թույլատրված է)։ Բայց նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այս մեթոդի արդյունավետությունը ցավից ազատվելու գործում այնքան էլ պարզ չէ։

Կարոլինայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են 20 բարձրորակ հետազոտություններ, որոնք ցույց են տվել, որ կանեփի օգտագործումը թեթեւացնում է ցավն այնպես, ինչպես դատարկահաբը։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։

Նոր հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են ռանդոմիզացված վերահսկող փորձարկումների արդյունքները, որոնցում կանեփը ցավի բուժման համար  համեմատել են դատարկահաբի հետ։ Գիտնականներն ընդհանուր առմամբ ուսումնասիրել են 20 հետազոտություն 1 500 մարդու մասնակցությամբ։ Հետազոտությունների մեծ մասն իրականացվել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում կամ Կանադայում։ Հեղինակները ներառել են նաեւ Բրազիլիայում, Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Իսրայելում, Չեխիայում եւ Իսպանիայում կատարված հետազոտությունները։

Բժիշկներն ուսումնասիրել են նյարդերի վնասման կամ ցրված սկլերոզի հետ կապված ցավի տարբեր ախտանշաններ ունեցող պացիենտների տվյալները։ Այդ պացիենտները տարբեր ձեւերով օգտագործել են կանեփազգիներ։ Դրանց էֆեկտը համեմատվել է դատարկահաբի, այսինքն՝ կանեփազգիներ չպարունակող միջոցների հետ։ Գիտնականները պարզել են, որ ցավը բուժելիս կանեփի եւ դատարկահաբի օգտագործման միջեւ էական տարբերություն չի եղել։ Սա կարող է ապացուցել, որ կանեփ օգտագործելու ցավազրկող էֆեկտը նույնն է, ինչ դատարկահաբի դեպքում, այսինքն՝ ինքնաներշնչանքի արդյունք է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է