• Latest news

Ջրիմուռները կօգնեն սրտի շունտավորման ժամանակ

5 դեկտեմբերի, 2022  23:41

Վաթեռլոոյի համալսարանի գիտնականները ծովային ջրիմուռներից նյութ են ստացել, որը կարելի է օգտագործել սրտի շունտավորման համար։

Սրտի շունտավորման ժամանակ բժիշկները վերականգնում են արյան հոսքը դեպի սրտի որոշակի հատվածներ, որոնք խախտվել են անոթների խցանման պատճառով։ Դրա համար սրտի մեջ պատվաստում են լրացուցիչ փոքր անոթներ, բայց դրանք նույնպես, ինչպես եւ նախորդները, կարող են խցանվել թրոմբով։

Ինչպես նշվել է Bioactive Materials ամսագրի հոդվածում, մասնագետներն ստեղծել են նյութ ծովային ջրիմուռներից, որը նպաստում է անոթների բջիջների աճին եւ բարելավում դրանց պատերի բնութագրերը։ Նյութն անվանել են ֆուկոիդան, այն ունի միկրոկառուցվածք, որը նման է հեպարին դեղամիջոցին։ Այն օգտագործվում է  որպես հակակոագուլյանտ (արյան մածուցիկությունը նվազեցնող)։

Նյութը տեղադրում են փոխպատվաստվող անոթի ներքին մակերեսի վրա բարակ շերտով՝ միկրոպատերինգի (տեխնոլոգիա, որը կիրառվում է էլեկտրոնային արդյունաբերությունում) օգնությամբ։ Արդյունքում՝ վիրահատություններից հետո պակասում է բարդությունների թիվը, նվազում է խցանման կրկնության վտանգը, որն այլ պարագայում կպահանջեր նոր վիրահատություն։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։