• Latest news

Որքա՞ն կոֆեին պետք է օգտագործել առավոտյան աշխատանքային հիշողությունը բարելավելու համար

7 դեկտեմբերի, 2022  12:18

Կոֆեինի փոքր չափաբաժինը բավարար է աշխատանքային հիշողությունը բարելավելու համար, պարզել են Թաիլանդի գիտնականները։

Փորձին մասնակցել է 25 տղամարդ։ Նրանց բաժանել են երկու խմբի եւ տվել են մեկ բաժակ բուրավետ ջուր՝ 50 մգ կոֆեինով (այդքան կոֆեին է պարունակվում կես բաժակ սովորական եփած սուրճի մեջ) կամ առանց դրա:

Նախ, գիտնականները ԷԷԳ-ի միջոցով չափել են կամավորների ուղեղի ակտիվությունը՝ նստած փակ աչքերով: Մասնակիցները հետագայում ճանաչողական ֆունկցիայի երկու թեստ են կատարել: Դրանից հետո յուրաքանչյուր մասնակից խմել է իր ըմպելիքը: Կես ժամ անց նրանք կրկին չափումներ ու թեստեր են անցել։ Դրանից հետո բոլոր կամավորները կատարել են վարժություններ 5 րոպե, որին հաջորդել է տվյալների հավաքագրման եւս մեկ սեանս։ Մեկ շաբաթ անց պրոցեդուրան կրկնվել է, միայն այն տարբերությամբ, որ խմբերը փոխանակել են ըմպելիքները:

Պարզվել է, որ կոֆեինը խմելուց 30 րոպե անց ուղեղում ալֆա ալիքների ակտիվությունը դանդաղել է, իսկ ճանաչողական ֆունկցիաները, այսինքն՝ տեսողական ու մոտորիկայի մշակման արագությունը, աշխատանքային հիշողությունն ու ուշադրությունը բարելավվել են, իսկ քնկոտությունն անհետացել է։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Physiology & Behavior ամսագրում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է