• Latest news

Հայաստանում ի՞նչ խնդիրների են բախվում լսողության խանգարում ունեցող անձինք

7 դեկտեմբերի, 2022  17:45

2021 թվականի տվյալներով՝ Հայաստանում ապրում է լսողության խանգարում ունեցող 3021 մարդ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց լսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալական հետազոտությունների մասնագետ Արեւիկ Համբարձումյանը։

Նրա խոսքով՝ լսողության խանգարում ունեցող 150 անձանց շրջանում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանց 30 տոկոսը խուլ է, 60 տոկոսը՝ թույլ լսողություն ունի։

«Լսողության խանգարում ունեցող անձանց 40 տոկոսն ամուսնացած կամ հարաբերությունների մեջ չէ, 48 տոկոսն ամուսնացած է եւ երեխաներ ունի: Նրանց 40 տոկոսն ամուսնացած է լսողության խանգարում ունեցող մեկ այլ անձի հետ:

Լսողության խանգարում ունեցող մարդկանց մոտ 34 տոկոսը կարող է խոսել, 16 տոկոսի մոտ այդպիսի ունակությունները լիովին բացակայում են, 18.8 տոկոսի մոտ լուրջ խնդիրներ կան խոսելու ժամանակ:

Լսողության խանգարում ունեցող մարդկանց մոտ 5 տոկոսը տեսողության լուրջ խնդիրներ ունի, եւս 40 տոկոսը տեսողության որոշակի խնդիրներ ունի:

Խուլերի մոտ 40 տոկոսը չունի հատուկ սարքեր: Սա տագնապալի նշան է։ Հարցված անձինք հայտնել են, որ սարքերը ոչնչով չեն օգնում եւ էլ ավելի են բարդացնում կյանքը։ Կարելի է եզրակացություն անել այդ սարքերի ցածր որակի մասին։

Լսողության խնդիրներ ունեցող անձանց մոտ 70 տոկոսը չունի առցանց գնումներ կատարելու հմտություններ: Խուլերի 60 տոկոսի մոտ բացակայում են բանկային ծառայություններից օգտվելու հմտությունները։ Լսողության խանգարում ունեցող անձանց 70 տոկոսը չունի մեքենա վարելու հմտություններ:

Ըստ նոր օրենքի՝ լսողության խանգարում ունեցող անձինք զրկված են նման իրավունքից, ինչը բուռն քննարկումների առիթ է դարձել, քանի որ նման մարդիկ ցանկանում են մեքենա վարել։

Լսողության խնդիրներ ունեցող անձանց միայն 7,6 տոկոսն է  բակալավրի աստիճանի բարձրագույն կրթություն ստանում, իսկ 2,8 տոկոսը՝ մագիստրոսի աստիճան։ 24.1 տոկոսը շատ վատ է գնահատում իր ընթերցանության ունակությունները, նույնքան տոկոսն էլ՝ վատ կամ անբավարար։

Խուլերի ավելի քան 70 տոկոսը եւ թույլ լսողություն ունեցողների 30 տոկոսը չեն կարող այցելել բժշկի առանց կողմնակի օգնության: Որքան հեռու են ապրում լսողության խնդիրներ ունեցող մարդիկ մայրաքաղաքից, այնքան ավելի շատ խնդիրներ են ունենում: Սյունիքի մարզում լսողության խնդիրներ ունեցող անձանց մոտ 70 տոկոսը չի կարող դիմել բժշկի՝ տրանսպորտային ենթակառուցվածքների բացակայության եւ խոշոր քաղաքներից աշխարհագրական մեկուսացման պատճառով»,-նշեց մասնագետը։  

Իր հերթին,  «Լռության ձայն» ՀԿ նախագահ Արտաշես Հովհաննիսյանն ասաց, որ հատուկ դպրոցներում շեշտը դրվում է ժեստերի լեզվի ուսուցման վրա, ինչի արդյունքում հետընթաց է արձանագրվում գրելու եւ կարդալու ուսուցման գործընթացում: «Լսողության խանգարում ունեցող անձինք լավ ունակություններ ունեն ե՛ւ գրելու, ե՛ւ կարդալու։ Խնդիրն ուսուցման մեթոդաբանությունն է»,-նշեց նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։