• Latest news

Առողջության համար վնասակար է ոչ թե կարտոֆիլը, այլ դրա պատրաստման եղանակը

7 դեկտեմբերի, 2022  21:22

Էդիթ Քոուենի համալսարանի (ECU) գիտնականները հերքել են առողջության համար կարտոֆիլի անօգտակար լինելը։ Իրենց ուսումնասիրության ընթացքում նրանք ցույց են տվել, որ կարտոֆիլի վերաբերյալ նախորդ բացասական բացահայտումները հիմնականում պայմանավորված են եղել դրա պատրաստման եղանակով: Գիտնականների հոդվածը հրապարակվել է Diabetes Care ամսագրում։

Նախորդ աշխատանքները ցույց են տվել, որ կարտոֆիլը կարող է մեծացնել 2-րդ տիպի շաքարախտի զարգացման հավանականությունը՝ անկախ պատրաստման եղանակից։ Այժմ մասնագետները եկել են այն եզրակացության, որ կարտոֆիլն ինքնին կարող է առողջության համար որեւէ վտանգ չներկայացնել։

Դրա համար գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 54 000 մարդու տվյալներ, որոնց խնդրել են պատմել իրենց սննդակարգի մասին, եւ նրանց օրգանիզմի ամբողջական հետազոտություն են կատարել։ Երբ հեղինակներն առանձնացրել են խաշած կարտոֆիլի արդյունքները կարտոֆիլի պյուրեից, կարտոֆիլ-ֆրիից կամ չիպսից, պատրաստման առաջին տարբերակն այլեւս կապված չի եղել շաքարախտի բարձր ռիսկի հետ՝ այն ունեցել է զրոյական ազդեցություն: Նրանք նաեւ նկատել են, որ մարդիկ, ովքեր շատ են կարտոֆիլ ուտում, նաեւ ավելի շատ կարագ, կարմիր միս եւ ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքներ են օգտագործում՝ մթերքներ, որոնք, ինչպես հայտնի է, բարձրացնում են 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը:

Գիտնականների կարծիքով՝ անհնար է արժանահավատորեն պնդել, որ կարտոֆիլը միանշանակ օգտակար է շաքարախտի կանխարգելման առումով, սակայն այն ոչ մի վատ բան չի պարունակում, եթե պատրաստվի առողջ եղանակով։ Զտված հացահատիկները, օրինակ՝ սպիտակ բրինձը եւ մակարոնեղենը, կարտոֆիլով փոխարինելը, կարող է բարելավել սննդակարգի որակը՝ այս բանջարեղենում պարունակվող բջջանյութի եւ այլ սննդանյութերի հաշվին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել