• Latest news

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման պետական ծրագիրը հանգեցրել է մետաստատիկ դեպքերի թվի կրճատման

8 դեկտեմբերի, 2022  12:39

Կրծքագեղձի քաղցկեղի որոշակի տեսակ ունեցող կանանց՝ տրաստուզումաբ (հերցեպտին) թիրախային թանկարժեք դեղամիջոցով բուժման պետական ծրագրի արդյունքում Հայաստանում 10,7 տոկոսով կրճատվել է  քաղցկեղի այդ տեսակի մետաստատիկ դեպքերի թիվը։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի առողջապահության նախարարության ուռուցքաբանության հարցերով խորհրդական Հայկուհի Գյոկչյանը։

Նա հիշեցրել է, որ կրծքագեղձի I-III փուլերի քաղցկեղի HER2 դրական տեսակի բուժման պիլոտային ծրագիրը մեկնարկել է 2020թ. մարտին եւ հաշվարկված է երեք տարվա համար։ Այսինքն՝ այն պետք է ավարտվի 2023թ. մարտին։ Բայց արդեն այսօր ծրագիրը գնահատվում է որպես շատ արդյունավետ, եւ առողջապահության նախարարությունը նախատեսում է ոչ միայն ընդլայնել այն, այլեւ դրանում ընդգրկել կրծքագեղձի քաղցկեղի IV փուլում գտնվող կանանց։

Մասնագետի խոսքով՝ մինչեւ ծրագրի մեկնարկը բժշկական տարբեր կենտրոններից հավաքվել են տեղեկություններ կրծքագեղձի քաղցկեղի HER2 դրական տեսակի տարածվածության մասին, եւ հաշվարկները ցույց են տվել, որ տարեկան տրաստուզումաբով բուժում կպահանջվի 80 պացիենտի համար։ Բայց ծրագրի մեկնարկից անմիջապես հետո այդ բուժման կարիքն ունեցողների թիվը հասավ 120-ի, այս տարի արդեն 225 կին է ստացել տրաստուզումաբով բուժում, իսկ այս դեղամիջոցով անվճար բուժում ստացած կանանց ընդհանուր թիվը, առողջապահության նախարարության վերջին տվյալներով, կազմել է 690։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է