• Latest news

Կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագրի շրջանակում հետազոտվել է 1965 մարդ, 11–ը ուղեգրվել է կոլոնոսկոպիայի

8 դեկտեմբերի, 2022  16:41

2022 թվականին մեկնարկած Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման անվճար սքրինինգային փորձարարական ծրագիրը շարունակում է իրականացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկաներում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նոյեմբերի 30-ի դրությամբ` ծրագրի շրջանակներում 50-ից 75 տարեկան 1654 պացիենտ հետազոտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում: Հայտնաբերվել է 86 դրական դեպք, որոնցից 9-ը պացիենտ ուղեգրվել է կոլոնոսկոպիկ հետազոտության` պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով:

Իսկ Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայում 311 հետազոտություն է կատարվել: 4 դրական դեպքից 2 պացիենտ ուղեգրվել է անվճար կոլոնոսկոպիայի:

Ինչպես NEWS.am Medicine–ին հայտնեց ԱՆ քաղցկեղի հարցերով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը, սքրինինգն իրականացվում է կղանքի մեջ թաքնված արյան հայտնաբերման մեթոդով, ինչից հետո պացիենտները ստանում են մասնագետի խորհրդատվություն։ Անհրաժեշտության դեպքում նշանակվում է կոլոնոսկոպիա. Քաղցքկեղի հայտնաբերման դեպքում պացիենտներն ուղեգրվում են հետագա բուժման, որն իրականացվում է պետպատվերով։

ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի, սիգմայաձև աղիքի և հետանցքի քաղցկեղը չարորակ նորագոյացությունների մեջ իր տարածվածությամբ 3-4–րդ տեղն է զբաղեցնում։ Ըստ Հայկուհի Գյոկչյանի, Հայաստանում կոլոռեկտալ քաղցկեղի տարածվածությանը նպաստում են մեր սննդային սովորությունները, մասնավորապես՝ մեծ քանակով կարմիր միս ուտելը։ 

Հայաստանում 2021 թվականին կոլորեկտալ քաղցկեղով հիվանդացության ցուցանիշը կազմել է 25.5՝ 100.000 բնակչի հաշվով (756 դեպք), տարածվածությունը՝ 167.9 (4972 դեպք), իսկ մահացությունը՝ 16 (475 դեպք): Հիվանդացության ամենաբարձր ցուցանիշներն (դեպքերի 83.6%) արձանագրվել են 60 և բարձր տարիքային խմբերում։

Չափազանց բարձր է ուշ հայտնաբերված դեպքերի թիվը, մասնավորապես` 2021 թվականին կոլորեկտալ քաղցկեղի շուրջ 70.9%-ը, հայտնաբերվել է հիվանդության 3–րդ և 4-րդ փուլում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել