• Latest news

100 տոկոսով դեղապահովման շնորհիվ Հայաստանում կրճատվել է դիաբետից մահացությունը․ ՀՀ ԱՆ

9 դեկտեմբերի, 2022  14:08

Հայաստանում շաքարային դիաբետով հիվանդների դեղապահովումը 100 տոկոսով կատարվում է պետության կողմից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ Մարինե Հարությունյանը։

Նրա խոսքով, 100 տոկոսով դեղապահովման շնորհիվ երկրում կրճատվելնէ դիաբետից մահացությունը։ Ասպես՝ 2010 թվականին ընդհանուր մահացության մեջ շաքարային դիաբետից մահացությունը եղել է 6 տոկոս, 2021-ին այն դարձել է 1,1 տոկոս։

«Սա դեղապահովման բարձր մակարդակի արդյունք է։ 2010 թվականին շաքարային դիաբետի դեղապահովման մակարդակը կազմել է 60 տոկոս, այս պահին ունենք 100 տոկոս ապահովում», - ասաց նա։

Մասնագետը տեղեկացրեցմ, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2022 թվականին անվճար կարգով դեղապահովում իրականացվել է 12 հիվանդությունների դեպքում, որոնցից 10-ի հատկացումն իրականացվել է 100 տոկոսով, իսկ մյուս երկուսինը՝ 85 տոկոսով։ Դեղապահովման համար 2022 թվականին հատկացվել է շուրջ 4 միլիարդ ՀՀ դրամ։

Անվճար դեղապահովման շահառուները կազմում են շուրջ 171 հազար, և շահառուների ամենամեծ տոկոսը կազմում են դիաբետով հիվանդները։ «Ապահովում ենք մեծահասակներին՝ սրվակային ինսուլինով, իսկ մանկահասակ շահառուներին՝ ինսուլինային անալոգներով», -ասաց նա։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել