• Latest news

Ինչ դեղապահովում է իրականացվել ուռուցքաբանական ոլորտում 2022թ․ ՀՀ ԱՆ

9 դեկտեմբերի, 2022  14:40

2022 թվականին պետությունը ձեռք է բերել շուրջ 30 անուն մանկական օնկոհեմատոլոգիական դեղ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ Մարինե Հարությունյանը, ներկայացնելով քաղցկեղի բուժման համար պետության կողմից ձեռք բերվող դեղերը։

Նա հայտնեց, որ չարորակ նորագոյացությունների բուժման համար պետության կողմից անվճար տրամադրվում են թմրադեղեր եւ ցավազրկողներ։

«Կրծքագեղձի քաղցկեղի I-III փուլերում գտնվող պացիենտներին տրամադրվում է եվրոպական արտադրության թանկարժեք դեղորայք՝ հիվանդին անհրաժեշտ կուրսի բուժման չափով։ Տարեկան կտրվածքով 17 սրվակ է կազմում։ Մինչեւ 2020 թվականը այդ պացիենտներին դեղապահովումն Առողջապահության նախարարության կողմից չի իրականացվել, 2020-ից ծրագիրը սկսվել է, ինչի արդյունքում ունենք ապրելիության բարձրացում, մահացության նվազում»,- ասաց Մարինե Հարությունյանը։

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման պետական ծրագիրը հանգեցրել է մետաստատիկ դեպքերի թվի կրճատման

Մասնագետը տեղեկացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2022 թվականին անվճար կարգով դեղապահովում իրականացվել է 12 հիվանդությունների դեպքում, որոնցից 10-ի հատկացումն իրականացվել է 100 տոկոսով, իսկ մյուս երկուսինը՝ 85 տոկոսով։ Դեղապահովման համար 2022 թվականին հատկացվել է շուրջ 4 միլիարդ ՀՀ դրամ։ Ծրագրի շահառուների թիվը մոտ 171 հազար է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել