• Latest news

Առաջարկվել է «վեցերորդ զգայարանի» մոլեկուլներն օգտագործել սկոլիոզի բուժման համար

13 դեկտեմբերի, 2022  12:54

Սեփական մարմնի դիրքն զգալը, որը հայտնի է որպես պրոպրիորեցեպցիա (նաեւ պրոպրիոցեպցիա), թույլ է տալիս կենտրոնական նյարդային համակարգին ազդանշաններ ուղարկել մկաններին շարժական նեյրոնների միջոցով, որպեսզի մենք կարողանանք որոշակի շարժումներ կատարել։

Դա վեցերորդ զգայարանն է, որն, ի տարբերություն մյուս հինգի, միանգամայն անգիտակցաբար խանգարում է մեզ ընկնել մթության մեջ եւ թույլ է տալիս առավոտյան սուրճի բաժակը տանել դեպի բերանը փակ աչքերով։ Բացի այդ, մարդիկ առանց պրոպրիոցեպցիայի չեն կարող կոորդինացված շարժումներ կատարել։

Ինչպես տեղեկացրել է Medical Xpress-ը, Մաքս Դելբրյուկի մոլեկուլյար բժշկության կենտրոնի գիտնականները հայտնաբերել են «վեցերորդ զգայարանի» հետ կապված գեներ։

Օգտագործելով առանձին բջիջների սեքվենավորումը՝ թիմն ուսումնասիրել է, թե որ գեներն են որովայնի, մեջքի եւ ոտքերի մկանների pSN-ում ամենաշատ եւ ամենաքիչ չափով ակտիվ։ Գիտնականները ցույց են տվել, որ պրոպրիոցեպցիայի համար կարեւոր գեների մեծ մասը դառնում է ակտիվ արդեն սաղմնային փուլում։ Դա նշանակում է, որ գոյություն ունեն գենետիկ ծրագրեր, որոնք որոշում են, թե արդյոք որոշակի ռեցեպտորը կստանա տեղեկություն որովայնի, մեջքի կամ վերջույթների մկաններից։ Թիմը հայտնաբերել է նաեւ, որ պրոպրիոռեցեպտորների եւ հետին վերջույթների մկանների միջեւ կապերը խախտվել են մկների մոտ, որոնք չեն կարող արտադրել էֆրին-А5 սպիտակուց։

Նշանները, որոնց ուշադրություն են դարձրել գիտնականները, թույլ կտան ստեղծել ավելի կատարյալ նեյրոպրոթեզներ։ Բացի այդ, հետազոտության հեղինակները նշել են, որ վերջերս հայտնաբերվել է ոչ ճիշտ պրոպրիոցեպցիայի դերը սկոլիոզի ձեւավորման հարցում, եւ իրենց տվյալները, հնարավոր է, կօգնեն պայքարել սկոլիոզի նախապատճառի դեմ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել