• Latest news

Հայ տղամարդկանց կանայք են բժշկի տանում. մասնագետ

19 դեկտեմբերի, 2022  16:22

Հայ տղամարդկանց կանայք են բժշկի տանում, քանի որ նրանց մենթալիտետը խանգարում է խոստովանել խնդիրների մասին։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է Med Progress հիմնադրամի հիմնադիր եւ տնօրեն Տաթեւիկ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ որպես կանոն, հայ կանայք ավելի ուշադիր են իրենց ամուսինների առողջության հանդեպ, քան հենց իրենք, եւ երբ խնդիրներ են նկատում, ամուսիններին գրանցում են բժշկի այցելության համար։

Մասնագետի խոսքով՝ Քլիվլենդի կլինիկայի հետազոտությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում տղամարդիկ դժվարությամբ են խոստովանում առողջական խնդիրների մասին, քանի որ դաստիարակվում են սուպերհերոսների մասին մուլտֆիլմերով, որոնց հարիր չէ թուլություն ցուցաբերել, ուրեմն եւ՝ հիվանդանալ։

Հայաստանում, իհարկե,  մեղավոր են ոչ թե ամերիկյան մուլտֆիլմերի հերոսները, այլ տեղի կարծրատիպերը. տղամարդիկ անհարմար են զգում խոստովանել խնդիրների մասին, այդ թվում եւ առողջական։ Այնինչ, տղամարկանց առողջությունը գլոբալ խնդիր է ամբողջ ազգի համար։ Այսպես, Հայաստանի մեծահասակ բնակչության շրջանում կանայք թվով գերազանցում են տղամարդկանց, այն դեպքում, երբ նորածին տղաների թիվը գերազանցում է աղջիկներինը, ինչը պայմանավորված է սելեկտիվ աբորտներով։ Մեծահասակ հինգ տղամարդուց չորսը մահանում է սիրտ-անոթային հվանդություններից, եւ տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը մի քանի տարով քիչ է, քան կանանցը։

Med Progress-ը եւ Հայկական ուրոլոգիական ասոցիացիան կազմակերպել են "Տղամարդու առողջություն" միջդիսցիպլինար գիտաժողով,  որտեղ քննարկվում են տղամարդկանց առողջության բոլոր ասպեկտները՝ ուրոլոգիա, վերարտադրողականություն, սրտաբանություն, էնդոկրինոլոգիա, արյունաբանություն, մենթալ առողջություն եւ կախվածություններ։ Այսպիսի մասշտաբային գիտաժողով տղամարդկանց առողջության խնդիրների վերաբերյալ, ըստ Տաթեւիկ Խաչատրյանի, Հայաստանում տեղի է ունենում առաջին անգամ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել