• Latest news

Մշակվել է մեթոդ, որը կանխատեսում է Ալցհեյմերը՝ ախտանիշների ի հայտ գալուց մի քանի տարի առաջ

24 դեկտեմբերի, 2022  14:38

Ամերիկացի գիտնականները մշակել են մեթոդ, որը կանխատեսում է Ալցհեյմերը՝ ախտանիշների ի հայտ գալուց մի քանի տարի առաջ։

Վաշինգտոնի համալսարանի հետազոտողների մեթոդը հիմնված է մոլեկուլային պրեկուրսորի տարածման վրա, որը կարող է ստիպել սպիտակուցներին սխալ ծալվել եւ արգելափակել ուղեղի անոթները, ինչի պատճառով այնտեղ ձեւավորվում են բետա-ամիլոիդային (Aβ) վահանիկներ: Գիտնականները կարծում են, որ Aβ-ն օգնում է ուղեղի բջիջներին ավելի արագ շարժվել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PNAS ամսագրում:

Ներկայումս ամիլոիդային վարկածը հիմնականն է, բայց դա նաեւ թույլ չի տալիս մեզ բացատրել Ալցհեյմերի հիվանդության երեւույթների ամբողջ բազմազանությունը։ Վերջերս կատարված ուսումնասիրություններում ցույց է տրվել, որ Aβ վահանիկները հանդիպում են Ալցհեյմերով տառապող պացիենտների միայն մեկ երրորդի մոտ, իսկ երբեմն դրանք հանդիպում են պացիենտների մոտ, որոնք որեւէ ախտանիշ չեն ունենում։ Այսինքն, այս վահանիկները, պարտադիր չէ, որ թունավոր լինեն, սակայն կարող են առաջանալ դժվար հայտնաբերվող մոլեկուլային տոքսիններից:

Այդ տոքսինները բջիջներում հայտնաբերված Aβ-ի ֆունկցիոնալ տարբերակներն են: Դրանք կոչվում են «թունավոր Aβ օլիգոմերներ»։ Որոշ գիտնականներ կարծում են, որ այդ տոքսինները կարող են վնասել նեյրոնները առանց անմիջական շփման ՝ ինչ-որ կերպ դրդելով բջիջներին ստեղծել վահանիկներ։ 

Այս վարկածը գիտնականներին ստիպել է ստեղծել օլիգոմերների հայտնաբերման միջոց, որը նրանք անվանել են SOBA: Վերահսկիչ խմբում SOBA-ն դրական արդյունք է ցույց տվել   11 մարդու մոտ, որոնցից տասի մոտ ավելի ուշ ախտորոշվել են ճանաչողական խանգարումներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել