• Latest news

Ինչո՞ւ են երեխաները Նոր տարուն այդքան սիրում քաղցր նվերները

2 հունվարի, 2023  20:58

Երեխաների սենսորային աշխարհը սկզբունքորեն տարբերվում է մեծահասակներից. երեխաների բերանում մոտ 30 000 համային ռեցեպտոր կա, եւ 18 տարեկանին մոտ դրանցից մնում է միայն մեկ երրորդը։ Ընդ որում՝ փոքր երեխայի ռեցեպտորների մեծ մասը հակված է քաղցր եւ յուղալի սննդին, քանի որ մայրական կաթը հարուստ է շաքարներով եւ ճարպերով։ Ուստի, վաֆլե բաժակով առաջին պաղպաղակը կամ շոկոլադե կոնֆետը որպես ամանորյա նվեր դառնում է ամենահզոր հույզերի եւ տպավորությունների աղբյուր, որոնք մեծահասակներն ի վիճակի չեն զգալ։

«Երեխաների քաղցրի հակումը շատ ավելին է, քան մեծահասակներինը, եւ այն չի նվազում մինչեւ ուշ դեռահասություն»,- բացատրել է Monell Chemical Senses Centre-ի գիտնական Ջուլի Մենելան (Julie Mennella)։

Ընդ որում՝ երեխաներն ավելի զգայուն են դառնահամի նկատմամբ, քանի որ օրգանիզմը մերժում է դրանք՝ ասես պոտենցիալ թույն։ Ուստի, երբ մենք ծածուկ գարեջուր եւ այլ սպիրտային խմիչքներ ենք փորձել, չենք կարողացել հասկանալ, թե ինչպես են մեծահասակները կարողանում խմել այդ զզվելի բաները։ Նույն պատճառով երեխաները տանել չեն կարողանում կանաչիները, որի մեջ դառնահամ են զգում։

Հատկանշական է, որ մեծանալուն եւ ռեցեպտորների պակասելուն զուգահեռ՝ մենք «համակերպվում» ենք այն մթերքների համին, որոնք մանուկ ժամանակ մեզ ուտելի չէին թվում։ Հետազոտության տվյալներով, որն անցկացվել է բրիտանական մթերքների արտադրող Butterkist ընկերության նախաձեռնությամբ, սխտորը եւ սոխը կերակրատեսակներում սկսում են դուր գալ 20 տարեկանում, իսկ սպանախը, բադրիջանը եւ բուլղարական տաքդեղը՝ 21-ում։ «Մեծահասակ» ուտելիքի ցանկում են նաեւ կոռնիշոնը, լոբին, ծովաբողկը եւ միդիաները։

Կա վարկած այն մասին, որ երեխաները ծնվում են սինեսթեզիայով՝ ընկալում, որի ժամանակ ցանկացած զգացողություն ձեռք է բերում հավելյալ հատկանիշներ եւ դառնում է եռաչափ։ Այսինքն՝ փոքրիկ մարդը կարող է ոչ միայն զգալ համը, այլեւ «լսել» նրա ձայնը եւ «տեսնել» գույնը»։ Եթե այդպես է եւ մենք բոլորս մանուկ հասակում ունեցել ենք սինեսթեզիա, իսկ հետո կորցրել ենք այդ մագիան տարիների ընթացքում, զարմանալի չէ, որ երշիկով բուտերբրոդը, որ կերել ենք յոթերորդ դասարանում, հիշելու ենք ամբողջ կյանքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է