• Latest news

Հակաբիոտիկների հաճախակի օգտագործումը աղիների հիվանդություններ կարող է առաջացնել

11 հունվարի, 2023  11:02

Հակաբիոտիկների հաճախակի օգտագործումը կապված է 40-ից բարձր տարիքի մարդկանց աղիների բորբոքային հիվանդությունների (ԱԲՀ) բարձր հավանականության հետ։ Այս մասին տեղեկացրել է  գրախոսվող The BMJ ամսագրի մամուլի ծառայությունը։

Գիտնականներն օգտագործել են Դանիայի 10 տարեկանից սկսած քաղաքացիների 2000-2018թթ. ազգային բժշկական տվյալները։ Հետազոտությունում ներգրավվել է ավելի քան 6,1 մլն մարդ։ Նրանցից 5,5 մլն-ի համար (91 տոկոս) նշանակվել է հակաբիոտիկներով բբուժման առնվազն մեկ կուրս 2000-2018թթ.։ Այդ ընթացքում ախտորոշվել է մոտ 36 017 նոր դեպք՝ հաստ աղիի բորբոքման եւ 16 881 նոր դեպք Կրոնի հիվանդության հետ կապված։

Ուսումնասիրելով բոլոր տվյալները՝ հետազոտողները պարզել են, որ  հակաբիոտիկների օգտագործումը կապված է եղել ԱԲՀ-ի առաջացման ավելի մեծ հավանականության հետ՝ անկախ տարիքից։ Սակայն տարեց մարդկանց մոտ աղիների հիվանդություն ունենալու հավանականությունն ավելի մեծ է եղել։

10-40 տարեկան անձանց մոտ ԱԲՀ-ի հավանականությունը բարձր է եղել 28 տոկոսով, 40-60 տարեկանների մոտ՝ 48, իսկ 60-ից բարձր տարիքի մարդկանց մոտ՝ 47 տոկոսով։ Հավանականությունը եղել է կուտակային, եւ ամեն հաջորդ կուրսը այդ հավանականությունն ավելացրել է 11, 15 եւ 14 տոկոսով՝ կախված տարիքային խմբից։ Հիվանդանալու հավանականությունն ամենաբարձրն է եղել նրանց մոտ, որոնց նշանակել են հակաբիոտիկներով բուժման հինգ կամ ավելի շատ կուրսեր։

Գիտնականները նշել են, որ սա տեսական հետազոտություն է, եւ նրանք չեն կարող պարզել պատճառը։ Հավանաբար, պատճառն այն է, որ հակաբիոտիկները վերացնում են այն միկրոֆլորան, որն աղիները պաշտպանում է ազդեցության տարբեր գործոններից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է