• Latest news

Սեւամորթ կանայք ավելի հաճախ են կորցնում ատամները, քան սպիտակամորթները. հետազոտություն

12 հունվարի, 2023  14:12

Բրազիլիայի սեւամորթ կանայք ավելի հաճախ են կորցնում ատամները, քան սպիտակամորթները, նշվել է PLOS ONE-ում հրապարակված հոդվածում։

Կամպինասի համալսարանի բրազիլացի գիտնականները հավաքել են 10 եւ բարձր տարիքի 3 021 մարդու տվյալներ։ Նրանց հարցրել են, թե արդյոք երբեւէ կորցրել են վերին կամ ստորին ատամները, եւ եթե այո, ապա քանի հատ։ Դրանից հանել են կաթնատամները եւ հիվանդության հետ չկապված (օրինակ՝ հանուն արտաքին տեսքի շտկման) ատամների հեռացումները։

Պարզվել է, որ հարցվածների 52 տոկոսը առնվազն մեկ ատամ կորցրած է եղել, ընդ որում՝ զգալի տարբերությունները կապված էին ռասայի եւ սեռի հետ։ Մասնավորապես, ամենից շատ այս խնդրից տուժել էին սեւամորթ կանայք։ Ընդհանուր առմամբ,  սեւամորթ կանայք 19 տոկոսով ավելի հաճախ են ատամներ կորցնում, քան սպիտակամորթ տղամարդիկ, եւ 26 տոկոսով ավելի հաճախ, քան սպիտակամորթ կանայք։ Սեւամորթ բնակչության շրջանում ատամների կորուստը կանանց մոտ 14 տոկոսով ավելին էր։

Հետազոտողները այս երեւույթը կապում են ստրկության պատմական ժառանգության եւ սոցիալական շերտատման հետ։ Սեւ մարդիկ Բրազիլիայում ավելի աղքատ են ապրում, ավելի վատ են սնվում, ավելի հազվադեպ են բժշկի գնում եւ ավելի շատ են բախվում սթրեսի հետ, որը նպաստում է առողջության վատացմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է