• Latest news

Դիաբետով հիվանդների համար արհեստական ենթաստամոքսային գեղձ է ստեղծվել

16 հունվարի, 2023  18:06

Քեմբրիջի համալսարանի գիտնականները արհեստական ենթաստամոքսային գեղձ են ստեղծել, որն ավտոմատ կերպով ինսուլին է արտազատում արյան մեջ՝ ի պատասխան գլյուկոզայի մակարդակի բարձրացման: Արդյունքները հրապարակված են Nature Medicine ամսագրում։

2-րդ տիպի դիաբետը համարվում է դիաբետի ամենատարածված տեսակը եւ սերտորեն կապված է ճարպակալման հետ: 2-րդ տիպի դիաբետով մարդկանց 20-30 տոկոսը արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկելու համար նույնպես պետք է ամեն օր ինսուլին ընդունի:

Գիտնականները ամբողջությամբ ավտոմատ համակարգ են մշակել, որը ներառում է գլյուկոզայի մոնիտոր, ինսուլինի պոմպ եւ ծրագրային ապահովում (CamAPS HX սմարթֆոնի հավելված), որը կանխատեսում է, թե որքան ինսուլին է անհրաժեշտ արյան շաքարի մակարդակը թիրախային միջակայքում պահելու համար:

Հետազոտողները պարզել են, որ երբ 2-րդ տիպի դիաբետով մարդիկ օգտագործում էին նոր համակարգը, նրանք երկու անգամ ավելի շատ ժամանակ էին անցկացնում թիրախային միջակայքում գլյուկոզայի մակարդակով, քան երբ նրանք չափում էին արյան մեջ շաքարի մակարդակը եւ իրենց ինսուլին էին ներարկում: Սա համարժեք է թիրախային միջակայքում օրական լրացուցիչ ութ ժամի:

CamAPS-HX-image.jpg (51 KB)

Գլյուկոզայի վերահսկման բարելավումը կարող է նվազեցնել դիաբետի բարդությունների ռիսկը, որը կապված է կուրության, երիկամների հիվանդությունների եւ վերջույթների անդամահատման հետ: Համակարգը փորձարկվել է 2-րդ տիպի դիաբետով 26 մարդու վրա:

Հետազոտության մասնակիցներից ոչ մեկի մոտ  արյան շաքարի վտանգավոր ցածր մակարդակ չի եղել, ինչը կարող է առաջանալ, եթե սարքը արյան շաքարի մակարդակը չի պահպանում թիրախային միջակայքում:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել