• Latest news

Մարզասրահները չճանաչող մոդելը նիհարել է սեքսի շնորհիվ (ֆոտո)   

18 հունվարի, 2023  23:12

Նախկին մոդելը, որը չի ճանաչում մարզասրահներն ու հյուծիչ մարզումները, նիհարել է օրական երկու անգամ սեքսով զբաղվելու շնորհիվ։

Daily Star-ը գրում է, որ 41-ամյա Կառլա Բելուչին գիրացել է չորս երեխաների ծնվելուց հետո։ «Ես դեռ սեքսուալ էի ինձ զգում իմ տղամարդու շնորհիվ, բայց հոգու խորքում երջանիկ չէի»,-պատմել է նա։ Նիհարելու համար բրիտանուհին սկսել է ֆիզիկական վարժություններ կատարել, հետեւել չափաբաժիններին, ինչպես նաեւ ամուսնու հետ կանոնավոր սեքսով զբաղվել։ 

Բելուչին չի ճանաչում մարզասրահները եւ կարծում է, որ սեքսը լավ մարզավիճակը պահպանելու լավագույն միջոցն է։ «Բոլոր այն մայրիկները, որոնք գումար են ծախսում մարզասրահների վրա, պետք է գումարի վերադարձ պահանջեն։ Ես դա իսկապես չեմ հասկանում: Պարզապես օրական երկու անգամ սեքսով զբաղվեք, եւ դա հիանալի ազդեցություն կունենա ձեր կազմվածքի վրա»,-պատմել է կինը։ 

Մոդելը կարողացել է իր մարմինը վերադարձնել նախկին ձեւին՝ առանց մեծ ջանքեր գործադրելու: 

Նիհարել ցանկացողներին Բելուչին խորհուրդ է տալիս հետեւել ուտելիքի չափաբաժնին, ինչպես նաեւ զարգացնել ներքին կարգապահությունը։ «Դադարեք նստել եւ բամբասել գեղեցկուհիների մասին ձեր ընկերների հետ, դադարեք նրանց նայել սոցիալական ցանցերում եւ երջանիկ եղեք»,-հավելել է նա։    

0_I-lost-weight-by-having-sex-twice-a-day-mums-are-stupid-for-spending-fortune-on-gyms (1).jpg (73 KB)

0_I-lost-weight-by-having-sex-twice-a-day-mums-are-stupid-for-spending-fortune-on-gyms (2).jpg (67 KB)

0_I-lost-weight-by-having-sex-twice-a-day-mums-are-stupid-for-spending-fortune-on-gyms (4).jpg (43 KB)

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել