• Latest news

Հայաստանում 2022 թվականին արձանագրվել է ծնելիության ցուցանիշի նվազում

18 հունվարի, 2023  20:14

Ծնելիության վրա ազդող առողջապահական գործոններում առաջնային տեղ է զբաղեցնում անպտղությունը, որի հաղթահարմանն ուղղված արդյունավետ միջոցառումների մշակումը և իրականացումը կարող է ներդրում ունենալ ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործում, այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Հերացի» վերլուծականը շարունակում է ժողովրդագրական վիճակի և վերջինի վրա ազդող գործոնների ուսումնասիրությունը:

«Հայաստանում առկա անպտղության բարձր մակարդակը, որն ըստ 2021 թվականի ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և APR group-ի կողմից կատարված` քանակական հետազոտությության, կազմում է 16,8%, բավականին մտահոգիչ է, քանզի հայտնի է, որ անպտղության 15% մակարդակը համարվում է ճգնաժամային և անդրադառնում է ժողովրդագրության, ծնելիության վրա:

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից 2022 թվականի 11 ամսվա վերաբերյալ հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2022 թվականին արձանագրվել է ծնելիության ցուցանիշի նվազում՝ 2021 թվականի համեմատ, մասնավորապես՝ 2021 թվականին ծնվածների բացարձակ թիվը կազմել է 33.625, իսկ 2022 թվականին՝ 33.171, որն էլ ըստ տոկոսային հարաբերության 1.3%-ով ցածր ցուցանիշ է:

Անհրաժեշտ է նշել նաև, որ նույն աղբյուրի համաձայն, դրական տեղաշարժ է նկատվել ինչպես մեռելածինների, այնպես էլ 0-1 և 0-4 տարեկան երեխաների մահերի ցուցանիշներում: 2021 թվականի մեռելածինների բացարձակ թիվը կազմել է 465, իսկ 2022 թվականին այն նվազել է՝ կազմելով 399 կամ՝ 14.2 %-ով ավելի պակաս: 0-1 և 0-4 տարեկան երեխաների շրջանում մահացությունը նույնպես նվազել է՝ համապատասխանաբար 8.5% և 10.6%-ով:

Ծնելիության խթանման և անպտղության մակարդակի նվազեցման միջոցներից է վերարտադրողականությանն օժանդակող տեխնոլոգիաների կիրառումը, որի վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից 2023 թվականի հունվարի 5-ին ընդունվել է N 22-Ն որոշումը՝ նպատակ ունենալով ավելի ընդլայնելու ծառայության շահառուների թիվը, որն էլ կաջակցի ծնելիության բարձրացմանը, անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնմանը:

Նոր որոշմամբ՝ «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից» օգտվելու իրավունք ունեն.

1) 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց 2 տարվա սահմանափակման) ՀՀ քաղաքացի հանդիսացող անզավակ կանայք, ովքեր պատկանում են 20-35 (ներառյալ) տարիքային խմբին, սույն հավելվածի 3-րդ և 4–րդ կետով սահմանված ծավալներով, ընդ որում, 35 տարեկանում հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում, կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը,

2) 36-42 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող անզավակ կանայք` սույն հավելվածի 3-րդ կետի 2-ին և 3-րդ ենթակետերով սահմանված ծավալներով,

3) սահմանամերձ բնակավայրերի 1 երեխա ունեցող` ՀՀ քաղաքացի հանդիսացող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած, 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց 2 տարվա սահմանափակման) զույգերը, որոնցից կինը պատկանում է 20-35 (ներառյալ) տարիքային խմբին` սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված ծավալներով, ընդ որում, 35 տարեկանում հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում, կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը,

4) զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողները` սույն հավելվածի 3-րդ և 4–րդ կետով սահմանված ծավալներով, ընդ որում կնոջ տարիքը սահմանվում է մինչև 42 տարեկանը:

Վերջին փոփոխությունները, հատկապես այն փաստը, որ շահառուները չպետք է պարտադիր լինեն անապահովության գնահատման համակարգում ընդգրկված նպաստառուներ, զգալի ընդլայնում է ծրագրի շահառուների շրջանակը, որն էլ իր հերթին կնպաստի ինչպես անպտղության մակարդակի նվազմանը, այնպես էլ ծնելիության ցուցանիշի աճին:

Որոշումը կարևոր է նաև նրանով, որ այսուհետև ծառայություններից օգտվելու համար հիմք է հանդիսանում մարդկանց առողջական վիճակը, այլ ոչ թե սոցիալական կարգավիճակը, ինչպես եղել է նախկինում», - նշել է Մուրադյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է