• Latest news

COVID-19-ը յոթ անգամ բարձրացնում է հղի կանանց մահվան հավանականությունը. հետազոտություն

20 հունվարի, 2023  18:53

COVID-19 վարակը յոթ անգամ բարձրացնում է հղի կանանց մահվան վտանգը, պարզել են Ջորջ Վաշինգտոնի համալսարանի գիտնականները։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է BMJ Global Health-ում։

Հետազոտողները միավորել են պացիենտների տվյալները 12 երկրներից։ Հետազոտություններին ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 13 հազար հղի կին։ Հետազոտողները հայտնաբերել են, որ COVID-19-ով վարակված հղի կանայք յոթ անգամ ավելի շատ են մահանալու ենթակա եղել հղիության կամ ծննդաբերության ժամանակ՝ չվարակված կանանց համեմատ։

Նրանց մոտ նաեւ երեք անգամ ավելի բարձր է եղել վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու հավանականություն, 23 անգամ ավելի շատ՝ թոքաբորբի առաջացման, հինգ անգամ ավելի շատ՝ թրոմբներ առաջանալու, 15 անգամ ավելի շատ՝ արհեստական շնչառության սարքի օգտագործման հավանականությունը։ Նրանց նորածինները եւս երկու անգամ ավելի հաճախ են հայտնվել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

Հեղինակները նշել են, որ չնայած առողջության համար չափազանց լուրջ վտանգներին՝ ավելի քան 80 երկրներ նախկինի պես խորհուրդ չեն տալիս բոլոր հղիներին եւ կերակրող մայրերին COVID-ի դեմ պատվաստումներ ստանալ։

Կանայք եւ նրանց բժիշկները շատ դեպքերում հրաժարվում են պատվաստումից կամ վերապատվաստումից, որովհետեւ կարծում են, որ COVID-19-ը վտանգ չի ներկայացնում հղիների համար, կամ վստահ չեն, որ պատվաստումն անվտանգ է հղիության ժամանակ։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է