• Latest news

Մարդկանց վրա առաջին անգամ փորձարկվել է խռմփոցի եւ ապնոեի դեմ դեղամիջոցը

21 հունվարի, 2023  21:42

Մարդկանց վրա առաջին անգամ փորձարկվել է խռմփոցի եւ ապնոեի դեմ դեղամիջոցը։ Հետազոտությունն անցկացրել են Ֆլինդերսի համալսարանի մասնագետները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Chest ամսագրում:

Գիտնականները փորձարկել են դեղամիջոց, որն ազդում է վերին շնչուղիների մակերեւույթին տեղակայված ընկալիչների վրա: Դեղորայքն ակտիվացնում է շնչուղիների մկանները եւ կանխում դրանց նեղացումը կամ քնի մեջ կպչելը: Հետազոտությանը մասնակցել է 12 մարդ, որոնք  օգտագործել են դեղամիջոցը սփրեյի կամ քթի կաթիլների տեսքով, իսկ որոշ մասնակիցների այն ներարկել են էնդոսկոպի միջոցով:

Ապնոեն քնի լուրջ խանգարում է, որն ուղեկցվում է շնչառության կարճ դադարներով: Քնի ապնոեի ամենատարածված տեսակը՝ օբստրուկտիվ, տեղի է ունենում, երբ վերին շնչուղիների փափուկ հյուսվածքները փակվում են: Ամբողջ աշխարհում մոտ մեկ միլիարդ մարդ տառապում է այս հիվանդությամբ, եւ այսօր դրա բուժման համար հաստատված դեղամիջոցներ չկան:

Դեղը կարող է այլընտրանք լինել ապնոեով տառապող մարդկանց համար, որոնք չեն կարողանում քնել CPAP սարքով։ Չնայած այս սարքերն արդյունավետ են, պացիենտների միայն կեսն է այն օգտագործում։ Ատամի կապպաները եւ վերին շնչուղիների վիրահատությունը ոչ միշտ են արդյունավետ, ուստի անհրաժեշտ են բուժման նոր մեթոդներ։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել