• Latest news

Ինչո՞ւ քաղցկեղը մեկ կրծքագեղձից կարող է «անցնել» մյուսին

23 հունվարի, 2023  12:02

Ամերիկյան գիտնականները պարզել են այն գենետիկ փոփոխությունները, որոնց պատճառով մեկ կրծքագեղձի քաղցկեղը կարող  է նպաստել մյուսում նման հիվանդության առաջացմանը, տեղեկացրել է Մայո կլինիկան։

Հետազոտությունում օգտագործվել են քաղցկեղի վտանգի գնահատման CARRIERS կոնսորցիումի դիտարկումների ներքո գտնվող 15 104 կանանց տվյալները։ Հետազոտողները հայտնաբերել են, որ այն պացիենտները, որոնք կրում են BRCA1, BRCA2 կամ CHEK2 գեների մուտացիա սաղմնային գծում, ենթակա են առնվազն կրկնակի ավելի շատ երկու կրծքագեղձերի քաղցկեղով, որը հայտնի է որպես կաթնագեղձի կոնտրալատերալ քաղցկեղ, հիվանդանալու հավանականության։

Հակառակը, այն պացիենտները, որոնք կրում են ATM գենի մուտացիա սաղմնային գծում, այդ քաղցկեղի առաջացման բարձր վտանգի ենթակա չեն եղել։ PALB2 գենի մուտացիա կրողների շրջանում կաթնագեղձի կոնտրալատերալ քաղցկեղի վտանգը զգալիորեն ավելի բարձր է եղել միայն այն դեպքում, երբ հիվանդությունը եղել է էստրոգեն-նեգատիվ։

Հեղինակները հույս ունեն, որ իրենց եզրահանգումներն ավելի ճշգրիտ կկազմեն կրծքի քաղցկեղի առաջացման կանխատեսումները եւ հնարավորինս կօգնեն դրա հայտնաբերմանը, որպեսզի պաշտպանեն երկրորդ կրծքագեղձը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել