• Latest news

Ինչո՞ւ է վերջին 150 տարում իջել մարդու մարմնի ջերմաստիճանը

24 հունվարի, 2023  15:27

ԱՄՆ հետազոտողները պարզել են, որ մարկանց մարմնի ջերմաստիճանը վերջին 150 տարիներին կարող էր իջնել աղիների միկրոբիոմի փոփոխությունների պատճառով։ Միչիգանի համալսարանի գիտնականների հոդվածը հրապարակվել է American Journal of Respiratory and Critical Care Medicine-ում։

Մարմնի ջերմաստիճանը տարբեր մարդկանց մոտ կարող է տարբեր լինել, բայց ընդհանուր առմամբ մարդու մարմնի բազային ջերմաստիճանն անհայտ պատճառներով իջել է 1860-ական թթ. ի վեր։

Կենսաբաններն օգտագործել են սեպսիսի (այն երբեմն անվանում են արյան վարակում) պատճառով հոսպիտալացված 116 պացիենտների բժշկական թերթիկների տվյալները։ Պացիենտների աղիների միկրոբիոմը խիստ տարբեր է եղել։

«Ցանկացած երկու պացիենտի գենոմները նման էին ավելի քան 99 տոկոսով, այն դեպքում, երբ աղիների մանրէների կազմը կարող է տարբեր լինել տառացիորեն 0 տոկոսով»,- ասել է հետազոտության ղեկավար Քեյլ Բոնգերսը։

Գիտնականները պարզել են, որ աղիների մանրէների կազմի տարբերակներն ազդել են պացիենտների մարմնի ջերմաստիճանի վրա։ Մինչ այդ ապացուցվել էր, որ սեպսիսի դեպքում ողջ մնալու հնարավորությունները կախված էին մարմնի ջերմաստիճանից։

Lachnospiraceae մանրէները առավել սերտ են կապված բարձր ջերմաստիճանի հետ։ Հայտնի է, որ դրանց արտածած մետաբոլիտները հայտնվում են արյան հոսքի մեջ եւ ազդում իմունային պատասխանի ու օրգանիզմում նյութափոխանակության վրա։ Իրենց արդյունքները հաստատելու համար գիտնականները նորմալ մկներին համեմատել են այն մկների հետ, որոնց մոտ ոչնչացվել էին աղիների մանրէները։

Սեպսիսին ջերմաստիճանային արձագանքն ավելի թույլ էր ստերիլ մկների պարագայում։ Ջերմաստիճանային արձագանքի տարբերություններն առնչվում էին այն մանրէների ընտանիքի (Lachnospiraceae) հետ, ինչ եւ մարդկանց պարագայում։

Հետազոտությունն ընդգծում է աղիների միկրոբիոմի թերագնահատված դերը մարմնի ջերմաստիճանի կարգավորման գործում եւ կարող է բացատրել մարդու մարմնի ջերմաստիճանի նվազումը վերջին 150 տարում 0.3 աստիճանով ըստ Ցելսիուսի։ Ինչպես նշել են գիտնականները, մարդու գենետիկան էական փոփոխություններ չի կրել վերջին 150 տարիներին, բայց փոփոխությունները սննդի, հիգիենայի եւ հակաբիոտիկների հետ կապված՝ խոր ազդեցություն են թողել մեր աղիքային մանրէների վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել