• Latest news

«Դա մի վիրահատություն էր, որից Հայաստանում վախենում էին». «Էրեբունի» ԲԿ–ում արդեն կատարվում է շագանակագեղձի լապարասկոպիկ հեռացում

23 հունվարի, 2023  22:47

«Լապարասկոպիկ պրոստատէկտոմիան մի վիրահատություն էր, որից Հայաստանում շատերը վախենում էին», – ասում է արտերկրում կրթություն ստացած և այժմ «Էրեբունի» բժշկական կենտրոնում աշխատող երիտասարդ ուրոլոգ Արման Ծատուրյանը։

Երբ նա մեկնեց արտերկիր, և տեսավ, թե ինչպես են այդ գործողությունն անում և մի օր հետո հիվանդին տուն ուղարկում, հասկացավ, որ «սա պետք է անպայման Հայաստանում կատարվի»։

Այժմ «Էրեբունի» ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքում կատարվում են  փակ` լապարոսկոպիկ վիրահատություններ, որոնք փոխարինում են  նախկինում  ավանդաբար կատարվող բաց  վիրահատություններին: Շագանակագեղձի քաղցկեղի դեպքում  ևս պրոստատէկտոմիաներն իրականացվում են լապարասկոպիկ եղանակով:

Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց շրջանում ամենահաճախ հանդիպող քաղցկեղի տեսակներից է,  որն ի հայտ է գալիս հիմնականում 40 տարեկանից հետո, իսկ մահացության վիճակագրական սանդղակում շագանակագեղձի քաղցկեղը երկրորդն է: Այն հիմնականում առանց ախտանիշերի է զարգանում և տղամարդը նույնիսկ չի էլ կասկածում, որ քաղցկեղ ունի: Իսկ  բժշկի  հիմնականում դիմում է հիվանդության վերջին փուլերում, երբ վիրահատական միջամտություններ այլևս չեն ցուցվում: Վիրահատում են  միայն այն դեպքերում, երբ համոզվում են, որ քաղցկեղը չի տարածվել:

Լապարասկոպիկ վիրահատությունները մի շարք առավելություններ ունեն. հիվանդները բժշկական կենտրոնից դուրս են գրվում երրորդ օրը՝ առանց հետվիրահատական լուրջ խնդիրների, ցավերի: Շագանակագեղձը լապարասկոպիկ եղանակով  հեռացնելու առավելությունները անհամեմատ շատ են, իսկ  տղամարդու կյանքի որակի պահպանման առումով՝ անգնահատելի:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է