• Latest news

Հնարավոր է միաժամանակ վարակվել ե՛ւ գրիպով, ե՛ւ կորոնավիրուսով․ ՌԳԱ ակադեմիկոս

24 հունվարի, 2023  17:13

Հնարավոր է միաժամանակ վարակվել ե՛ւ գրիպով, ե՛ւ կորոնավիրուսով։ Այս մասին Մոսկվա-Մինսկ-Երեւան-Բիշքեկ-Թբիլիսի տեսակամրջի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն։

«Եթե մարդն իր մասին հոգ չի տանում, եթե գրիպի դեմ չի պատվաստվել եւ պիկ ժամին մետրոյով է երթեւեկել, ապա կարելի է վարակվել ոչ միայն կորոնավիրուսով, այլ նաեւ H1N1 գրիպով։ Բոլոր միջոցները, որոնք պահանջվում են յուրաքանչյուր քաղաքացուց, նույնն են, ինչ կորոնավիրուսի ժամանակ՝ դիմակ, պատվաստում, նորմալ հանգիստ, մարդաշատ վայրերից խուսափում։ Եթե խոսենք կորոնովիրուսի մասին, ապա բժշկական ցուցումներով ամենամեծ ռիսկի խումբն ավագ սերունդն է»,-նշեց նա։

Այս տարի գրիպի երկու գերիշխող շտամներից մեկը, նրա խոսքով, H1N1 2009-ն է կամ ինչպես անվանում են՝ «խոզի գրիպ»։

Օնիշչենկոն հավելեց, որ H1N1-ը մարդու օրգանիզմում իրեն շատ ագրեսիվ է պահում։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել