• Latest news

Թույլատրվում է նույն օրը կորոնավիրուսի դեմ բուստերային պատվաստանյութ  եւ գրիպի դեմ պատվաստանյութ ստանալ․ Օնիշչենկո

24 հունվարի, 2023  18:15

Թույլատրվում է նույն օրը կորոնավիրուսի դեմ բուստերային պատվաստանյութ  եւ գրիպի դեմ պատվաստանյութ ստանալ։ Դա համապատասխանում է պատվաստանյութերի հետ կապված համաշխարհային պահանջներին։ Այս մասին Մոսկվա-Մինսկ-Երեւան-Բիշքեկ-Թբիլիսի տեսակամրջի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն։

Նա պարզաբանեց, որ իմունային համակարգի ծանրաբեռնվածություն չի լինի։

«Մենք այսօր ունենք բինար համավարակ, կորոնավիրուս, որը շարունակվում է արդեն երրորդ տարին։ Այս երեք տարիների ընթացքում եղել է 8 համավարակային աճ»,-նշեց ակադեմիկոսը։

Օնիշչենկոն հավելեց, որ այժմ նկատվում է ութերորդ աճը,  եւ այն հեշտությամբ վարակում է մարդկանց:

«Ներկայիս շտամն առավել հաղթահարվող իմունիտետն է։ «Սպուտնիկ» պատվաստանյութը դրանից պաշտպանում է միայն 40 տոկոսով, այն դեպքում, երբ առաջին շտամների դեպքում այդ թիվը 90 տոկոսի մակարդակում էր»,-նշեց գիտնականը։

Նրա խոսքով՝ 21-րդ դարում սա կորոնավիրուսի արդեն երրորդ գալուստն է։

«Կորոնավիրուսի պաշտոնական գրանցման ողջ ընթացքում երկրի վրա գրանցվել է հիվանդացության 668 մլն 967 հազար 340 դեպք, մահացել է ավելի քան 6 մլն 739 մարդ։ Այն պատճառով, որ կորոնավիրուսը թույլ չի տվել առողջապահությանը նորմալ աշխատել, մահացել է եւս 14,6 միլիոն մարդ»,-նշեց Օնիշչենկոն։

Վիրուսների դեմ պայքարելու համար նա խորհուրդ տվեց ինտերֆերոն ընդունել, բժշկական դիմակներ կրել, նորմալ քնել, նորմալ սնվել, մուլտիվիտամիններ ընդունել, հետեւել քաշին, կոփվել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է