• Latest news

«Ապագան լազերինն է». Եվրոպացի հայտնի ուրոլոգը լազերային վիրահատություններ է կատարել Հայաստանում

24 հունվարի, 2023  20:52

«Ապագան լազերինն է։ Պացիենտները, որոնք վիրահատվում էն լազերով, գոհ ու երջանիկ են», – ասում է եվրոպացի հայտնի ուրոլոգ Մարեկ Զավաձկին, որը վարպետության դաս է անցկացնում «Նաիրի» բժշկական կենտրոնում։  

Նրա խոսքով, լազերային վիրահատությունները ոչ միայն ավելի ապահով ու հեշտ տանելի են պացիենտների համար, այլև տնտեսապես ավելի ձեռնտու են երկրի առողջապահական համակարգի համար։

«Նաիրի» բժշկական կենտրոնի լազերային, լապարոսկոպիկ և օնկոլոգիական ուրոլոգիայի ծառայության ղեկավար Ռուբեն Հովհաննիսյանի խոսքով՝ թանկ է ինքը լազերը, այդ իսկ պատճառով, լազերով կատարվող վիրահատությունները 1.5 անգամ ավելի թանկ են, քան մնացած մեթոդներով կատարվողները։  Հենց այս պատճառով էլ եվրոպացի մասնագետի այցի շրջանակում «Նաիրի» բուժկենտրոնը պացիենտներին տրամադրել է 50 տոկոս զեղչ։

Լազերային ուրոլոգիան Հայաստանում  նոր է զարգանում։ «Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է «Սայբեր հոլմիում 150» տեսակի ուրոլոգիական լազերով, որը, եվրոպացի հյուրի գնահատականով՝ լավագույններից է աշխարհում։  Մարեկ Զավաձկին ասում է, որ տեսնելով, թի ինչպիսի փորձառու էնդոսկոպիկ վիրաբույժներ են աշխատում կենտրոնում, նա վստահ է, որ լազերային էնուկլեացիայի վիրահատությունները շատ արագ զարգացում կստանան, և այսուհետ «Նաիրի» բժշկական կենտրոնում  ուրոլոգիական վիրահատությունները կկատարավեն այս առաջադեմ տեխնոլոգիայով։  

Բժիշկների խոսքով՝ լազերն ուրոլոգիայում կիրառվում է ոչ միայն շագանակագեղձի բարորակ գերաճի էնուկլեացիայի, այլև միզուղիների և երիկամների քարերի փշրման համար։ Ըստ եվրոպացի մասնագետի, մինչ «լազերային դարաշրջանը» կիրառվող  քարափշրման սարքերը ոչ բոլոր քարերն էին կարողանում փշրել, իսկ լազերն ի զորու է փշրել ցանկացած խտության և մեծության քար։

Երեկ և այսօր «Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվել է 10 վիրահատություն։ Պացիենտներն ընտրվել են նախօրոք։ Ռուբեն Հովհաննիսյանի խոսքով՝ ցանկացողները շատ են եղել, բայց ոչ բոլորին է ցուցված այս եղանակով վիրահատությունը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է