• Latest news

Տուգանքը հարց չի լուծի, չգրանցված դեղերի գները կբարձրանան. դեղագործական ընկերության ղեկավար

26 հունվարի, 2023  20:39

Հայաստանում դեղերի դեֆիցիտը պայմանավորված է նրանով, որ դեղարտադրող միջազգային խոշոր ընկերությունները Հայաստանում իրենց դեղերը չեն գրանցում։ Եվ դա, «Լևոն և Լամարա» դեղագործական կազմակերպության ղեկավար Գեղամ Մոսինյանի կարծիքով, պայմանավորված է ոչ միայն նրանով, որ մեր շուկան փոքր է և հետաքրքիր չէ բիզնես տեսանկյունից, այլև նրանով, որ գումարած դրան իրենց ներկայացվող պահանջն է մեծ Հայաստանում։

«Այսինքն, այդ ֆիրմաներին ավելի շատ տանջում են, քան իրենք օգուտ են անելու այստեղ», – ասում է նա։

Խնդրի լուծումը դեղագործական ընկերության տնօրենը տեսնում է հետևյալ կերպ. պետք է ավտոմատ ընդունել ԵԱՏՄ երկրների, մասնավորապես, Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի դեղերի գրանցումը, և պարիտետային եղանակով ընդունել Եվրամիության և ԱՄՆ գրանցումները։

Նրա խոսքով, և նախարարությունում, և դեղերի փորձագիտական կենտրոնում շատ լավ գիտեն այն դեղատները, որտեղ վաճառվում են չգրանցված դեղեր, և անգամ պետք եղած դեպքում օգտվում են դրանից։ «Դա բերվում է, դա վաճառվում է, և դա օգտագործում են մեր բժիշկները բուժման սխեմայի մեջ, շատ էլ ճիշտ են անում, որ օգտագործում են, դեպքեր կան, որ պետք չէ նայել այդ օրենքին», – ասում է նա։

Չգրանցված դեղերի համար տուգանքի ավելացումը, Գեղամ Մոսինյանի կարծիքով, կհանգեցնի չգրանցված դեղերի թանկացման, բայց հարցը դրանով չի լուծվի։  

Մանրամասները տեսանյութում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել