• Latest news

Հակադեպրեսանտները մանրէները կայուն են դարձնում հակաբիոտիկների հանդեպ

27 հունվարի, 2023  11:55

Հակադեպրեսանտները մանրէները կայուն են դարձնում հակաբիոտիկների հանդեպ, պարզել են Քվինսլենդի համալսարանի մասնագետները։ Նրանց աշխատանքի արդյունքները նկարագրվել են այն հոդվածում, որը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) ամսագրում։

Գիտնականները մի շարք փորձեր են կատարել E. Coli-ի (աղիքային ցուպիկ) վրա ամենատարածված հինգ հակադեպրեսանտների ազդեցությունը պարզելու համար։ Դրա համար օգտագործվել են ֆենոտիպիկ եւ գենոտիպիկ անալիզներ, իսկ հետո ձեւավորվել է համակարգչային մոդելը։ Թթվածնի բարձր պարունակությամբ միջավայրում բազմացող մանրէի մեջ հակադեպրեսանտներ են ավելացրել։ Ի պատասխան՝ միկրոօրգանիզմները ստեղծել են հատուկ թթվածնային մոլեկուլներ, որոնք ակտիվացրել են նրանց պաշտպանական համակարգերը։ Բացի այդ, մանրէների մեջ խթանվել է իրենց համար անցանկալի մոլեկուլները վանելու համակարգ, օրինակ՝ այն մոլեկուլների, որոնք պարունակվում են հակաբակտերիալ դեղերում։

Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ հակադեպրեսանտները մեծացնում են մանրէների մուտացիաների քանակը, ինչի պատճառով նրանք դառնում են ռեզիստենտ հակաբակտերիալ դեղամիջոցների հանդեպ (թեստավորվել է 13 հակաբիոտիկ)։ Միեւնույն ժամանակ,  պաթոգենների մեջ տեղի է ունեցել գեների ընտրություն՝ կապված կայունության հետ, իսկ հակադեպրեսանտների մեկ տեսակ առաջ է բերել գեների տեղափոխություն բջիջների միջեւ, ինչը ռեզիստենտության առաջացման եւս մեկ մեխանիզմ է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է