• Latest news

Լիպոֆիլինգ. գեղեցիկ մարմին՝ պլաստիկ վիրաբույժ Արշակ Մնացականյանի օգնությամբ

30 հունվարի, 2023  11:24

Մեր օրերում արտաքինը մեծ դեր ունի մարդկանց ինքնագնահատականի հարցում։ Հենց այդ պատճառով էլ պլաստիկ վիրաբուժությունն ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում եւ մարդու դեմքի եւ մարմնի թերությունները շտկելու ավելի շատ հնարավորություններ է առաջարկում։

Նորագույն տեխնոլոգիաներից մեկը՝ լիպոլիֆտինգը, անգամ անվանել են լիպոքանդակագործություն, քանի որ այդ տեխնոլոգիան թույլ է տալիս բառի բուն իմաստով ստեղծել կազմվածքի քանդակային ուրվագծեր։

«Աստղիկ» բժշկական կենտրոնի պլաստիկ եւ միկրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արշակ Մնացականյանն ամիսը մոտ 40 պլաստիկ վիրահատություն է կատարում։ Բժիշկն օգտագործում է PAL MicroAire վիբրացիոն համակարգը, որն առավելագույն անվտանգություն եւ արդյունավետություն է ապահովում։

Արշակ Մնացականյանը լիպոֆիլինգը կատարում է ուլտրաձայնային հետազոտության հսկողության ներքո։ Այս մեթոդի առավելությունն այն է, որ ՈՒՁՀ–ն հնարավորություն է տալիս ստույգ որոշել այն տեղը, որտեղ պետք է անել ներարկումը, որպեսզի չվնասվեն անոթները, եւ ճարպը երկար պահպանվի։

Վիրաբույժի խոսքով՝ լիպոսակցիայի ժամանակ ճարպը վերցվում է որովայնի առաջնային պատից եւ ազդրերից եւ օգտագործվում է մարմնի տարբեր մասերին՝ նստատեղ, կոնքեր, որովայն, մկաններ, գեղեցիկ ձեւ հաղորդելու համար։ Լիպոֆիլինգից ստացված էֆեկտը կարող է պահպանվել մինչև հինգ տարի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել