• Latest news

Գավառի մանկատան սաների մեկ օրը «Շենգավիթ» ԲԿ-ում

30 հունվարի, 2023  13:01

«Շենգավիթ» ԲԿ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանի և կլինիկայի բարեկամ Արայիկ Մանուկյանի նախաձեռնությամբ բժշկական կենտրոն էին հրավիրվել «Գավառի մանկատան»` ուսման մեջ առաջադիմություն ցուցաբերած լավագույն սաները: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին «Շենգավիթ» ԲԿ–ից։

Հանդիպման նպատակն էր երեխաների հետ մեկ օր անցկացնել կլինիկայում, ծանոթացնել նրանց բժշկական ոլորտին։  «Շենգավիթ» ԲԿ տնօրինությունը երեխաներին նվիրեց 20 համակարգիչ, որոնք կծառայեն նրանց ուսման առաջադիմության համար:

Սաներից շատերը ցանկություն հայտնեցին ապագայում աշխատել բժշկական ոլորտում։ «Շենգավիթ» ԲԿ գլխավոր տնօրենը խոստացավ` համապատասխան մասնագիտական ուսում ստանալուց հետո օժանադակել կլինիկայում աշխատանք գտնելու հարցում:

Ճանաչողական հանդիպմանը հաջորդեց կլինիկայի տնօրինության հետ համատեղ ճաշը, այնուհետև երեխաները ուղևորվեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ` ծանոթանալու մեծ հայի գործունեությանը:

«Լիահույս ենք, որ «Գավառի մանկատան» սաները հետ վերադարձան ուրախ տպավորություններով», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել