• Latest news

2-րդ տիպի շաքարախտը մեծացնում է քաղցկեղի որոշ տեսակներից մահանալու հավանականությունը

30 հունվարի, 2023  23:05

2-րդ տիպի շաքարախտը ավելի քան երկու անգամ մեծացնում է քաղցկեղի որոշ տեսակներից մահանալու հավանականությունը: Այսպիսի եզրակացության են հանգել Լեսթերի դիաբետի հետազոտական կենտրոնի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Diabetologia ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 137 000 մարդու տվյալներ։ Միջին հաշվով յուրաքանչյուր մասնակցի հետեւել են մոտ ութ տարի։ 1998-2018 թվականների ընթացքում ընդհանուր մահացությունը նվազել է բոլոր տարիքային խմբերի համար: 2-րդ տիպի շաքարախտից մահացությունը, սակայն, աճել է։

Հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցկեղից մահանալու վտանգը հիմնականում 18%-ով բարձր է եղել 2-րդ տիպի շաքարախտի առկայության դեպքում: Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում մահացությունը 9%-ով է բարձր եղել, հաստ աղիքի քաղցկեղի դեպքում՝ 2,4 անգամ։

Նախկինում ապացուցվել է քաղցկեղի որոշ տեսակների կապը 2-րդ տիպի շաքարախտի հետ: Դրանց թվում են լյարդի, ենթաստամոքսային գեղձի եւ էնդոմետրիոզի քաղցկեղը: Այս տեսակի ուռուցքների դեպքում եւ շաքարախտի առկայության դեպքում մահվան վտանգը կրկնակի բարձր է եղել։

Հետազոտությունը նաեւ նշել է 2-րդ տիպի շաքարախտով տառապող երիտասարդ կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղից մահացության տարեկան 4,1%-ով աճ:

Գիտնականները կարծում են, որ արյան մեջ շաքարի եւ ինսուլինի բարձր մակարդակի երկարատեւ ազդեցությունը, ինսուլինի հանդեպ կայունությունը եւ քրոնիկ բորբոքումները կարող են քաղցկեղի որոշ տեսակների պատճառ դառնալ, իսկ մյուսները՝ ավելի մահացու դարձնել:

Աշխատանքի հեղինակները զգուշացնում են, որ մահերի թիվը կարող է կտրուկ աճել, եթե լրացուցիչ միջոցներ չձեռնարկվեն ճարպակալման համաճարակի դեմ պայքարելու համար, որը նույնպես կապված է 2-րդ տիպի շաքարախտի դեպքերի աճի հետ։ Նախկինում այս հիվանդությունը դիտարկվում էր հիմնականում որպես սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է