• Latest news

Տուգանքների ավելացման պատճառով մեր ընկերությունը կդադարի գործունեությունը. Դեղագործական ՍՊԸ տնօրեն

30 հունվարի, 2023  20:37

«Մենք ոչ մի վատ բան չենք անում մեր բնակչության համար։ Մեր բոլոր դեղերը ոչ մի խնդիր չունեն, որակապես չեն զիջում եվրոպական դեղերին, որովհետև նույն եվրոպական գործարանի արտադրանքն են։ Մենք ներմուծում ենք Ռուսաստանից, որովհետև այնտեղ դեղերը շատ մատչելի են», – ասում է «ԱԵՆ Թրեյդ» ՍՊԸ տնօրեն Հենրիկ Հովհաննիսյանը։  

2018 թվականից «ԱԵՆ Թրեյդ» ընկերությունը զբաղվում է ԵԱՏՄ երկրներից դեղերի զուգահեռ ներմուծմամբ, ու անընդհատ բախվում է խնդիրների։ Այս պահին ընկերության դեմ հարուցված է մի քանի դատական գործ չգրանցված դեղեր ներկրելու մեղադրանքով, բայց առայժմ ընկերությունը ոչ մի հայցով չի պարտվել։

Հենրիկ Հովհաննիսյանի խոսքով, իրենք դեղերը ներմուծում են օրինական, հաշիվ ապրանքագրով, բերելով նաև ռուսաստանյան ընկերությունների կողմից տրամադրած որակի հավաստագրերը։

ՍՊԸ տնօրենը նշում է, որ Հայաստանում այժմ ընդամենը 3200 դեղ է գրանցված, իսկ Ռուսաստանում՝ 14 000։ Հայաստանի շուկան դեղերով հագեցնելու համար նա առաջարկում է ավտոմատ ճանաչել ԵԱՏՄ և ԵՄ դեղերի գրանցումները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել