• Latest news

«Էրեբունի» ԲԿ–ում բացվել է նոր՝  ատամնաբուժական ծառայություն

31 հունվարի, 2023  21:41

«Էրեբունի» բժշկական կենտրոնում բացվել է նոր՝  ատամնաբուժական ծառայություն:

Այստեղ իրականացվում են ստոմատոլոգիական բոլոր ծառայությունները՝ թերապևտիկ, օրթոդոնտիկ, օրթոպեդիկ և վիրաբուժական:

Կատարվում է ատամների բոլոր տեսակի պաթոլոգիաների բուժում, ատամների էսթետիկ վերականգնում, ատամնաքարերի մաքրում, սպիտակեցում՝ որակյալ և անվնաս նյութերով: 

Ծառայությունում իրականացվում է նաև ատամների վերականգնում, այդ թվում՝ էսթետիկ՝ վինիրներով, ինչպես նաև՝ շարժական և անշարժ կոնստրուկցիաների պատրաստում, շինավորում, կծվածքի և ատամնաշարի ծռվածության վերականգնում բրեկետ համակարգերով և օրթոդոնտիկ բերանային ապարատներով։

Վիրաբուժական ստոմատոլոգիական միջամտությունները կատարվում են ամբողջ ծավալով՝ սկսած պարզ միջամտություններից մինչև բարդագույն ստոմատոլոգիական   վիրահատություններ՝ ատամների իմպլանտացիա, ծնոտի կիստաների հեռացում, բերանի խոռոչի սանձիկների հատում, բերանի խոռոչի բարորակ նորագոյացությունների հեռացում, ոսկրային պլաստիկ միջամտություններ, ծնոտների օրթոգնատիկ վիրահատություններ:

Ինչպես նաև ծնոտի ոսկրային արատների վերականգնում, ծնոտի ոսկրի աճեցում, լաթային վիրահատություններ։

Մասնագետներն աշխատում են ժամանակակից սարքավորումներով և ունեն բարձր որակավորում։ Ստոմատոլոգիական համասարքերը համալրված են էնդոսկոպիկ համակարգով, տաշվածքների գերճշգրիտ կատարման միկրոմատորներով, ատամնաքարերի մաքրման համար նախատեսված էլեկտրական սկելլեր համակարգով:     

Առկա են վիրաբուժական անհրաժեշտ բոլոր սարքավորումները:

Հատուկ ուշադրություն է դարձվում ախտահանման գործընթացին: Ախտահանման սենյակը հագեցած է բարձրակարգ նյութերով, որոնք ապահովում են մանրէազերծման անթերի պայմաններ:

 11111.jpg (96 KB)

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է