• Latest news

Փետրվարի 4–ին նշվում է Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը. Ինչ ծրագրեր են իրականացվում ՀՀ–ում այդ ոլորտում

4 փետրվարի, 2023  13:32

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է. «Ապահովել ուռուցքաբանական ծառայությունների և պալիատիվ բուժօգնության հասանելիությունը»։

ԱՀԿ տվյալներով` աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ  10-12 մլն նոր դեպք և շուրջ 9,6 մլն մահացության դեպք: Հայաստանում տարեկան նոր դեպքերը միջինում 7700 են: Վիճակագրական տվյալների վերլուծության համաձայն` տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի, լյարդի, միզապարկի և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, արգանդի մարմնի և վզիկի, իսկ վերջին տարիներին թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում ստամոքսի և կոլոռեկտալ քաղցկեղների դեպքերի աճի միտում է գրանցվել:

Իրականացվող ծրագրերը 

  • 2019 թվականից քաղցկեղով պացիենտների ուռուցքաբանական վիրահատություններն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով։
  • Հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով պացիենտների համար ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով` TERAGAM ճառագայթային սարքով և ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով, իրականացվում է  ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում:
  • Հաստատված չարորակ նորագոյացության ախտորոշման դեպքում հատուկ և դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները ևս իրականացվում են անվճար:
  • Կարևորելով պալիատիվ բուժօգնության դերն ու նշանակությունը` Հայաստանում 2022 թվականին պալիատիվ բժշկական օգնության գծով պետական պատվեր է տեղադրվել շուրջ 17 բժշկական հաստատություններում: 2022թ. դրությամբ` Երևանում և մարզերում պալիատիվ բուժօգնության ծառայություն են մատուցում շուրջ 37 արտահիվանդանոցային և հիվանդանոցային հաստատություններ:
  •  2021 թվականին ԱՆ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» բացվել է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ խնամքի կենտրոնը:
  • 2022 թվականին ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում բացվել է միջազգային չափանիշներին համապատասխան նոր պալիատիվ ծառայության կլինիկա:
  • Վաղ ախտորոշման հաջողված գործիքներից են ապացուցողական հենք ունեցող սքրինինգային ծրագրերը:
  • Շարունակվում է 30-60 տարեկան կանանց շրջանում իրականացվել արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը` ՊԱՊ թեստի հետազոտությունները:
  • 2021 թվականից մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը: Շարժական մամոգրաֆը տեղակայվել է Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի 8 քաղաքներում` սպասարկելով համապատասխան տարածաշրջանների 50-69 տարեկան կանանց: Ծրագրի մասնակիցների համար լրացուցիչ հետազոտությունները նույնպես իրականացվում են անվճար` «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» աջակցությամբ: 2 տարում շուրջ 170 000 կին Լոռիից, Տավուշից և Սյունիքից կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտություն են անցել, նրանցից 170-ի մոտ հաստատվել է քաղցկեղ` նախնական փուլում:
  • 2022 թվականին փորձարարական կարգով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ պոլիկլինիկայում և Գյումրու «Բեռլին պոլիկլինիկայում» ներդրվել է կոլոռեկտալ քաղցկեղի  սքրինինգային ծրագիրը, որը կշարունակվի նաև այս տարի:
  • Բարեհաջող շարունակվում է կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը, կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշմամբ I-III փուլ Her(+) պացիենտներին, անվճար տրամադրվում են շվեյցարական նոր սերնդի, թանկարժեք «Տրաստուզումաբ 600մգլ» դեղը` յուրաքանչյուրին ամբողջ բուժման համար անհրաժեշտ քանակով, ինչի շնորհիվ բարելավվել է նրանց կյանքի որակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է