• Latest news

Ինչո՞ւ պոլիկլինիկաները քաղցկեղով հիվանդներին որոշակի դեղեր չեն տրամադրում. նախարարը ուղիղ չպատասխանեց հարցին

4 փետրվարի, 2023  15:38

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհուրդ է տալիս շուկայում ինչ–որ դեղորայքի, և դրա փոխարինողների բացակայության դեպքում դիմել նախարարություն, որպեսզի նախարարության մասնագիտական խումբը զբաղվի այդ հարցով։

Այսօր, փետրվարի 4-ին՝ Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը, Հայկական ուռուցքաբանական Երրորդ կոնգրեսին մասնակցող նախարարին NEWS.am Medicine-ը խնդրեց պարզաբանել, թե ինչու պոլիկլինիկաները քաղցկեղով հիվանդներին չեն տրամադրում որոշակի դեղեր։

Հայտնի է, որ նախարարի հրամանով թույլատրվել է ներկրել Հայաստանում չգրանցված 6 խմբի դեղեր, այդ թվում՝ հակաուռուցքային, որոնք տրամադրվում են պետպատվերով։ Բայց պոլիկլինիկաներում, օրինակ, չեն տրամադրում տամոքսիֆեն և մետադոն, ընդ որում, տամոքսիֆենը չկա նաև վաճառքում։ Արդյոք նախարարության որոշումը ուշացա՞ծ չէ, քանի որ շուկայում արդեն առաջացել է այդ դեղամիջոցների դեֆիցիտ։

«Նախ ոչինչ չի ուշանում, այդ վեց խմբի դեղերը վաղուց արդեն ներառված են մեր ներկրման հատուկ թույլտվությունների շարքում։ Մեր մասնագիտական խումբը այստեղի ներկրողների և դեղատների հետ ակտիվ կապի մեջ է։  Ինչպես բազմիցս նշել եմ, իրականացնում ենք մոնիտորինգ, երբ ինչ–որ մի խմբի դեղորայքի դեֆիցիտ ենք նկատում, ոչ թե մեկ անվանման դեղի, այլ տվյալ խմբի իրար փոխարինող դեղերի դեֆիցիտ, ապա ձեռնարկում ենք միջոցներ դրանք ապահովելու համար։ Բայց ես պետք է ասեմ, որ սա միայն ներկրման հարցը չէ, այլ ունենք նաև որոշակի արտադրությունների կասեցում այլ երկրներում, ռուս–ուկրաինական պատերազմի պատճառով բավական բարդացել են նաև շուկաների հասանելիությունը և լոգիստիկ շղթաները։ Անում ենք հնարավորը, որպեսզի դեղագործական դեֆիցիտը լրացվի», – ասաց Անահիտ Ավանեսյանը։

Նշենք, որ Հայաստանում տևական ժամանակ է նկատվում է որոշակի դեղամիջոցների դեֆիցիտ, որը, ըստ ներկրողների, պայմանավորված է նրանով, որ շատ դեղարտադրող ընկերություններ չեն վերագրանցում իրենց դեղերը Հայաստանում, ուստի դրանց ներկրումը դառնում է անօրինական։ Նախորդ տարվա նոյեմբերի սկզբին  նախարարությունը որոշում է ընդունել մինչեւ 2023 թվականի փետրվարի 28-ը թույլատրել չգրանցված դեղերի ներմուծումը վեց խմբերից, որոնք նախատեսված են այն հիվանդների բուժման համար, որոնց հոգածությունը ստանձնել է պետությունը։ Դրանք հոգեբուժական, հակաուռուցքային, հակաէպիլեպտիկ, հակապարկինսոնյան միջոցներն ու հակաթույներն են, բայց փաստացի անգամ այս խմբի դեղերի դեֆիցիտ կա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել