• Latest news

Երբեմն ավելի կարեւոր է պարզապես լավ խոսքեր գտնել եւ բռնել քաղցկեղով հիվանդի ձեռքը. Ալեքսանդրու Էնյու

6 փետրվարի, 2023  23:30

Երբեմն ավելի կարեւոր է պարզապես լավ խոսքեր գտնել եւ բռնել քաղցկեղով հիվանդի ձեռքը, քան աշխարհի բոլոր դեղերն առաջարկել: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բժշկական ուռուցքաբանության եվրոպական միության (ESMO) գործադիր խորհրդի անդամ, Ուռուցքաբանության եվրոպական դպրոցի (ESO) նախագահ Ալեքսանդրու Էնյուն՝ պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում ինչն է ամենադժվարը ուռուցքաբանի աշխատանքում։

«Ուռուցքաբանի աշխատանքում ամենադժվարը պացիենտի խնդիրները հաղթահարել կարողանալն է, երբ իսկապես շատ քիչ բան ես կարող անել: Ուռուցքաբանության մեջ հաջողությունը այլ կերպ է գնահատվում, քան մյուս հիվանդությունների դեպքում, եւ մենք կարծում ենք, որ շատ բան ենք առաջարկում, բայց երբեմն ավելի կարեւոր է պարզապես լավ խոսքեր գտնել եւ բռնել քաղցկեղով հիվանդի ձեռքը, քան առաջարկել աշխարհի բոլոր դեղամիջոցները»,- ասաց նա։

Ալեքսանդրու Էնյուն Հայաստանում է Երրորդ Հայկական ուռուցքաբանական կոնգրեսին մասնակցելու համար։ Նա նշեց, որ ESO-ն ավելի քան 20 տարի զբաղվում է տարածաշրջանում կրթության զարգացմամբ։ «Վերջին 15 տարիների ընթացքում մենք ունեցել ենք նաեւ հայ մասնակիցներ։ Նրանցից շատերն այժմ այստեղ են՝ այս դահլիճում»,- ասաց նա։

Էնյուի խոսքով՝ ինքը տեսնում է գիտելիքներ ձեռք բերելու հայ ուռուցքաբանների ցանկությունը։ «Նրանք կրթական բոլոր միջոցառումներին մասնակցելու ցանկություն ունեն, եւ մենք մեծ հետաքրքրություն ենք տեսնում նրանց կողմից ինչպես իրենց գիտելիքները խորացնելու, այնպես էլ կապերն ընդլայնելու, այլ մարդկանց հետ ծանոթանալու եւ ուռուցքաբանության ոլորտում այլ երկրներում տեղի ունեցող իրադարձությունները հասկանալու համար, քանի որ ուզում են Հայաստանում բարելավել ուռուցքաբանության ոլորտը։ Ուստի Հայաստանից եկող մարդկանց մոտ ես մեծ հետաքրքրություն եմ տեսնում, եւ նույնիսկ ավելի մեծ հետաքրքրություն, քան, օրինակ, Ֆրանսիայից եկողների մոտ»,- ասաց նա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է