• Latest news

Դժվար է, երբ, չնայած ջանքերին, պացիենտի գործերը վատ են, եւ դա այն է, ինչը մենք պետք է հաղթահարենք. ուռուցքաբան Լիդիա Շապիրա

7 փետրվարի, 2023  12:07

Ուռուցքաբանի աշխատանքում ամենադժվարն այն է, որ դա հուզական աշխատանք է։ Դժվար է, երբ զգում ես, որ, չնայած ջանքերին եւ ձգտմանը, պացիենտի գործերը վատ են ընթանում։ Եվ սա այն է, ինչը մենք պետք է հաղթահարենք։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սթենֆորդի համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսոր, քաղցկեղի հաղթահարման ծրագրի ղեկավար Լիդիա Շապիրան։

«Ես հոգում եմ այն պացիենտների մասին, որոնց վիճակը շատ ծանր է։  Մշտապես ստիպված ես լինում արձագանքել նրանց տառապանքներին։ Աշխատանքում հուզական մասնակցությունը մեծ է։ Հուսահատություններ եւս լինում են, երբ գործերն այնքան են լավ չեն ընթանում, երբ մենք չենք կարողանում դեղեր ստանալ կամ չենք կարողանում բուժում ապահովել»,- ասել է նա։

Բժիշկն ավելացրել է, որ ուռուցքաբանը նաեւ պետք է տեղյակ լինի վերջին գիտական ձեռքբերումների մասին, պացիենտներին լավագույն խորհուրդներ տա եւ հասնի լավագույն արդյունքների։

«Բացի այդ, պետք է ունենալ այնպիսի հմտություններ, որպեսզի կարողանաս իմանալ այն, ինչն իսկապես հարկավոր է պացիենտին ու նրա ընտանիքին, որպեսզի հաղթահարեն բուժման հետեւանքներն ու վերադառնան նորմալ կյանքի։ Դուք պետք է հասկանաք, թե ինչպես հոգաք պացիենտի մասին, որպեսզի նա կարողանա վստահել ձեզ եւ հարցեր տալ։ Դուք պետք է նրան տրամադրեք ողջ տեղեկությունը, որպեսզի նա ինքը կարողանա հոգալ իր մասին եւ գտնել առողջ մնալու լավագույն միջոցն անգամ քաղցկեղի բուժումից հետո»,- ասել է նա։

Խոսելով քաղցկեղի հաղթահարման իր ղեկավարած ծրագրի մասին՝ Լիդիա Շապիրոն նշել է, որ ամբողջ աշխարհում ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք վերապրել են քաղցկեղը։ Միացյալ Նահանգներում այժմ 18 միլիոն մարդ կա, որոնք քաղցկեղ են ունեցել։ Եվ աշխարհում նույնպես նրանց թիվն աճում է։

«Ուստի, վերջին տարիներին նկատվում է զգալի հետաքրքրվածություն այն առումով, որ մտածում են ոչ միայն այն մասին, թե ինչպես է պացիենտն օգնություն ստանում հենց հիվանդության ժամանակ, այլեւ այն մասին, թե ինչ է տեղի ունենում հիվանդությունից հետո։ Եվ դա մասամբ կապված է այն բանի հետ, որ քաղցկեղից բուժված մարդիկ, անկասկած, տրավմա եւ հոգեբանական ազդեցություն են ունեցել, բայց բանը միայն դա չէ։

Այն տրավմաները, որոնք նրանք ստանում են, հաճախ կապված են բժշկական խնդիրների հետ եւ առաջ են գալիս հետագայում։ Ուստի, մենք պետք է զարգացնենք մասնագետների՝ քաղցկեղի բուժման բարդությունները ճանաչելու հմտությունները, միջամտենք վերականգնման պրոցեսին, ուսուցանենք, որպեսզի պացիենտներն իմանան, թե ինչ խնդրի կարող են բախվել ապագայում»,- ասել է նա։ Ուռուցքաբանը նշել է, որ, օրինակ, եթե պացիենտը մանուկ հասակում լեյկեմիա է ունեցել, երիտասարդ տարիքում նրա համար կարող են շատ հավանական լինել սիրտ-անոթային հիվանդությունները, ուստի, կարեւոր է, որպեսզի նա իմանա այդ մասին։

Լիդիա Շապիրան Երեւանում մասնակցել է Երրորդ Հայկական ուռուցքաբանական կոնգրեսին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է