• Latest news

«Արագության տակ» ճանաչենք ԵԱՏՄ ընթացակարգով գրանցված դեղերը. Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ

8 փետրվարի, 2023  20:03

Ինչո՞ւ են արտասահմանյան դեղարտադրողները սկսել ավելի քիչ գրանցել իրենց արտադրանքը Հայաստանում, ինչն այսօր հանգեցրել է դեֆիցիտի։ Նորաստեղծ Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանը խնդիրը բացատրում է նրանով, որ այդ ընկերություններից շատերը դեղերը գրանցում են ԵԱՏՄ այլ երկրներում՝ Ռուսաստանում կամ Ղազախստանում, որոնց շուկաները անհամեմատ մեծ են, ընդ որում՝ ԵԱՏՄ ընթացակարգերով, եւ դրանով խնդիրը համարում են լուծված։

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Արթուր Խաչատրյանը ներկայացրեց, թե 2018 թվականից այս կողմ որքան է կրճատվել Հայաստանում գրանցված դեղերի թիվը, և դա շուկայում լուրջ խնդիրներ է առաջացնում։

Այս պահին արդեն ԵԱՏՄ ընթացակարգերով գրանցված են 1700 անվանում դեղ, որոնք ըստ ԵԱՏՄ համաձայնագրի, նաև Հայաստանի հանրապետությունում պիտի շրջանառվեն։ Ըստ 2016 թվականի համաձայնագրի մինչև 2020 թվականը մեր օրենսդրական դաշտը պիտի համապատասխանեցվեր ԵԱՏՄ օրենսդրությանը, և այդ դեղերը մեզ մոտ ավտոմատ համարվեին գրանցված։ Բայց Հայաստանն այդ փոփոխությունները մինչ այսօր չի արել։ «Մեզ մոտ գործում է  մեր օրենսդրությունը, և մեր օրենսդրության համաձայն, եթե անգամ ԵԱՏՄ շրջանակում դեղը գրանցված է, պետք է Հայաստանում ճանաչվի, այսինքն արտադրողը նույն գրանցման փաթեթը պետք է Հայաստանում եւս ներկայացնի, վճարումներն անի մի քանի միլիոն դրամ։ Իսկ մեծ արտադրողների համար Հայաստանի շուկան շատ փոքր է, և իրենց այդ ամենը ձեռնտու չէ», – ասաց նա։

Որպես լուծում  նա առաջարկում  է «արագության տակ» ԵԱՏՄ օրենսդրության համապատասխան բոլոր նորմերն ընդունել եւ «արագության տակ» ԵԱՏՄ ընթացակարգով գրանցված դեղերը մեզ մոտ ճանաչել եւ որպես գրանցում ընդունել։

Արթուր Խաչատրյանը վերջերս է հիմնել Անկախ դեղատների ասոցիացիան՝ այդ դեղատների սեփականատերերի շահերը պաշտպանելու համար։ Նրա խոսքով, Հայաստանում դեղատնային ցանցերը ամեն կերպ շուկայից դուրս են մղում անկախ դեղատները, կիրառելով տարբեր գործիքներ՝ այդ թվում նաև անհավասար գնային քաղաքականություն։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է