• Latest news

Հայաստանում սուր շնչառական վարակների մասով այս պահին նկատվում է որոշակի կայունացում. նախարար

9 փետրվարի, 2023  14:03

Հայաստանում սուր շնչառական վարակների մասով այս պահին նկատվում է որոշակի կայունացում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Սեզոնայնությամբ պայմանավորված փետրվարի վերջից մարտի սկիզբ ընկած ժամանակահատվածում կարող է եւս մեկ ալիք լինել, որի դեպքում կձեռնարկենք անհրաժեշտ միջոցներ»,- նշեց նախարարը։

Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարարությունը դեկտեմբերին հաղորդել էր, որ Հայաստանում սուր շնչառական վարակներով եւ գրիպով հիվանդացության ակտիվություն կա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել