• Latest news

Հինգ մթերք՝ 40 տարեկանից հետո բարեկազմությունը պահպանելու համար

9 մարտի, 2023  20:05

Թթու կաղամբը, ընկույզը եւ արեւածաղկի սերմերը այն մթերքներից են, որոնք օգնում են նիհարել կամ պահպանել ձգված որովայնն ու գոտկատեղը 40 տարեկանից հետո:

Eat this, Not that!-ի դիետոլոգ եւ բժշկական փորձագետ,իլիսոփայության դոկտոր Լիզա Յանը թվարկել է հինգ մթերք, որոնք հեշտացնում են 40 տարեկանից հետո բարեկազմ մնալը:

Բժշկի խոսքով՝ այս մթերքների օգտագործումը նպաստում է ֆիզիկական գործունեության ընթացում ճարպերի այրման ակտիվացմանը։

Կտավատի սերմեր

semena-lna-polza-i-vred-960-960x540.jpg (118 KB)

Կտավատի սերմերը օմեգա-3 ճարպաթթուների հիանալի աղբյուր են՝ բջջանյութի հետ համադրված: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օրական մոտ 30 գրամ բջջանյութ օգտագործելը կարող է նվազեցնել քաշը, հայտարարել է բժիշկ Յանը:

Հատապտուղներ

file_46050_5027883.jpg (54 KB)

Հատապտուղները հարուստ են բջջանյութով, ջրով, հակաբորբոքային հակաօքսիդանտներով եւ ֆիտոքիմիական նյութերով, որոնք բոլորն էլ խթանող ազդեցություն ունեն նյութափոխանակության վրա։

«Եթե ցանկանում եք նիհարել 40 տարեկանում, սկսեք ավելացնել ազնվամորի, հապալաս կամ ելակ ձեր վարսակի ալյուրի, մածունի կամ սմուզիների մեջ»,- խորհուրդ է տվել փորձագետը:

Ավոկադո

1600786972_0_200_1920_1280_1280x0_80_0_0_41c3be8e40f3c274f322f5094bedcf85.jpg (99 KB)

Ջրի բարձր պարունակության հետ մեկտեղ ավոկադոյի պտուղները պարունակում են ցածր կալորիականությամբ մանրաթելեր: Nutrition Journal-ում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ճաշի ժամանակ կես ավոկադոն օգնում է կուշտ զգալ հաջորդ երեք-հինգ ժամվա ընթացքում: Բացի այդ, այս մթերքը արդյունավետորեն նվազեցնում է քաղցրավենիքի հանդեպ հակումը:

Ընկուզեղեն եւ արեւածաղկի սերմեր

Diverticular-Disease-Nuts-Seeds-e1439923385482.jpg (320 KB)

Ընկուզեղենի եւ արեւածաղկի սերմերի մեջ պարունակվող միկրոէլեմենտները ներառում են հակաօքսիդանտներ, ինչպիսիք են սերոտոնինը, տոկոֆերոլները (վիտամին E), ֆլավոնոիդները եւ ռեսվերատրոլը: Բացի այդ, դրանք հարուստ են բջջանյութով, սպիտակուցներով եւ առողջ ճարպերով: Հետազոտությունները ցույց են տվել, որ ընկուզեղենի եւ արեւածաղկի սերմերի օգտագործումը արդյունավետորեն մեծացնում է ինսուլինի նկատմամբ զգայունությունը, ինչը նվազեցնում է ածխաջրեր ուտելիս ճարպերի ավելացման ռիսկը: Հիմնական պայմանը՝ դրանք պետք է խիստ չափավոր ուտել։

Թթու կաղամբ

kvashenaya-kapusta-klassicheskaya-v-banke_1570218500_10_max.jpg (106 KB)

Թթու կաղամբը պարունակում է ինչպես պրոբիոտիկներ, այնպես էլ պրեբիոտիկներ: Բացի այդ, թթու կաղամբը քիչ կալորիաներ եւ ճարպեր է պարունակում, հարուստ է բջջանյութով եւ սննդարար նյութերով (երկաթ, ֆոլաթթու, մանգան, վիտամին C, վիտամին K1, պղինձ, կալիում), որոնք նպաստում են երկարատեւ հագեցմանը: Իր հերթին, թթու կաղամբի պրոբիոտիկները կարող են նվազեցնել ճարպի կլանումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է