• Latest news

Հայաստանում կարմրուկի դեպքերի թիվը հասել է 50-ի, 3-ը հոսպիտալացված են

13 մարտի, 2023  10:24

Մարտի 13-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 50-ի, հայտնում է առողջապահության նախարարությունը։ Նրանցից 3-ը հոսպիտալացված է, 19-ը չի հոսպիտալացվել, 28-ը դուրս է գրվել:

Հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, 1-ի վիճակը՝ ծանր: Հիվանդներից 34-ը երեխաներ են 3 ամսականից մինչև 16 տարեկան, 16-ը մեծահասակ՝ 21-ից 64 տարեկան:

Հիվանդներից 44-ը կարմրուկի դեմ պատվաստված չէ, 4-ը՝ պատվաստված է 1 դեղաչափով, 2-ը՝ 2 դեղաչափով:

Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել